/PanARMENIAN.Net/ 29.10.2009 - Այսօր Իրանը պետք է պատասխանի միջազգային հանրության` ուրանի հետագա հարստացումը Ֆրանսիայում կամ Ռուսաստանում կատարելու մասին առաջարկին, հաղորդում է The Financial Times-ը: Մինչդեռ մտավախություններ կան, որ Թեհրանը չի համաձայնվի արտերկիր ուղարկել ուրանի իր այժմյան պաշարի մոտ երկու երրորդը: Երեկ Իրանի ԶԼՄ-ները կրկին հասկացրեցին, որ Թեհրանը կպահանջի փոխել համաձայնագրի նախագիծը, որ կազմել է ՄԱԳԱՏԷ-ն:
Իրանի որոշումը կամ պատասխանի հետագա ձգձգումը կպարզեն, թե ինչպիսին են նրա իրական մտադրությունները, կարծում են արեւմտյան դիվանագետները: «Իրանի համաձայնությունը «5+1» խմբի առաջարկած սխեմային չի ցրի բոլոր մտահոգությունները, սակայն կարեւոր դեր կկատարի եւ մեծ օգուտ կբերի հենց իրանցիներին»,-ասել է Մեծ Բրիտանիայի նախարար Դեւիդ Միլիբենդը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային կոմիտեներից մեկը հավանություն է տվել օրինագծին, որը լիազորում է վարչակազմին պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք նավթամթերք են առաքում Իրան:
Thursday, October 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment