Tert.am. 30-10-2009- Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արձանագրել է, թե իրականացան իրենց բոլոր կանխատեսումները՝ կապված հայ–թուրքական և ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Մուսինյանը փաստել է, որ իրենց կանխատեսումներին զուգահեռ իրականություն է այն, որ Հայաստանը կորցրել է նշված գործընթացների վրա ազդեցությունը կամ էլ ունի չնչին ազդեցություն։
«Ցավալի է, բայց պետք է նշել, որ այս տենդենցները խորանալու են։ Ներկայումս առավել կակտիվանան գործընթաքցները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, և, ինչպես մենք դեռ ահազանգել ենք անցած տարի, այս գործընթացները Հայաստանին լավ բան չեն խոստանում»,– նշել է Արման Մուսինյանը։
Շարունակելով՝ Մուսինյանն ասել է, թե Հայաստանի իշխանությունները Հայոց ցեղասպանության ուրացումը սկուտեղի վրա մատուցեցին թուրքերին սահմանների բացումը ստանալու դիմաց, բայց սահմաններն էլ չբացվեցին։ Մամուլի խոսնակն անմիջական կապ է տեսել Արձանագրությունների և Ղարաբաղի խնդրի կարգավորման միջև։ «Որ օրը որ Արձանագրությունները վավերացվեն և սահմանները բացեն, ես մեծ հավանականությամբ ենթադրելու եմ, համոզված եմ լինելու, որ ղարաբաղյան հարցում տեղի է ունեցել հանգուցալուծում»,– ասել է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակը։
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment