Thursday, October 29, 2009

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքիան մտադիր է մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»

Թուրքիայի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Բուրաք Օզուգերգինը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքները՝ տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով Թուրքիան ցանկանում է ակտիվորեն մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին նիստին մասնակցում էր նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Ունալ Չևիքյոզը։ Bakililar.AZ-ը

No comments: