Tuesday, October 13, 2009

Պրոադրբեջանական բողոքի ակցիաներ Թուրքիայում

Panorama.am 13-10-2009-Թուրքիայի մի շարք արtհմիություններ և ուսանողական կազմակերպություններ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ իրենց բողոքն են արտահայտել: Բողոքի ակցիաները տարածվել են Թուրքիայի գրեթե ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում է «1նյուզ» լրատվական կայքը: «Հուրիյեթ» (Huriyyet) թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի մի շարք բնակավայրերում` Կայսերում, Էրզրումում, Յալովում և մի շարք այլ քաղաքներում մեծ թվով քաղաքական և արհմիութենական կազմակերպություններ բողոքի գործողություններն են ձեռնարկել ուղղված հայ-թուրքական արձանագրություններին ստորագրմանը: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեմ արտահայտվող կազմակերպությունները հայտնում են, որ իրենց ընդվզման հիմնական պատճառը Թուրքիայի կողմից Ադրբեջանական շահերի դեմ կատարվող գործողություններն են: Նրանց համոզմամբ, Թուրքիայի կողմից նշյալ արձանագրությունների ստորագրմամբ, Հայաստանի դիրքերն էականորեն ամրապնդվելու են, և Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում հանդես է գալու առավելապես հաղթական դիրքերից:

No comments: