Monday, October 5, 2009

Հովնանյան. Հայ-թուրքական սահմանի բացումից հետո նոր կյանք կսկսվի

«ԱՅՍՕՐ» 5-10-2009- «Հովնանյան ինթերնեշնլ» ՍՊԸ նախագահ Վահագն Հովնանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը տնտեսական տեսանկյունից, հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումից հետո նոր կյանք կսկսվի` ապրանքներն ավելի կէժանան, մրցակցություն կլինի և գները կիջնեն: Պատասխանելով Aysor-ի հարցին, թե ՀՀ կառավարությունը տեղական արտադրողին թուրքական էքսպանսիայից պաշտպանելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, Վ. Հովնանյանը նշեց. «Ինչու՞ պատրաստվել մի բանի, քանի դեռ չգիտես, թե ինչ է: Ավելի լավ է, թող իրենք իրենց պատուհանը բացեն, մենք հետո տեսնենք ինչ են մտածում»: Ըստ նրա, սահմանների բացումը նոր բիզնեսի հնարավորություն կստեղծի. «Կամ թուրքերը պետք է գան այստեղ բիզնես անեն, որ ամոթ է մեզ համար, կամ մենք պետք է գնանք իրենց երկիրը բիզնես անենք»: Հասարակության մեջ տիրող այն մտավախություններին, թե Հայաստանը թուրքերով կլցվի, մեր հողերը կգնեն, Վ. Հովնանյանը պատասխանեց, որ այդ բոլորը վախ է, իսկ վախը` մահ է: Նրա խոսքով, այդքան հողերը վաճառելով, կարող ենք իրենց սնանկացնել` հետագայում հողի գինը գցելով և ավելի էժան ետ գնելով:

No comments: