Tert.am- 5-10-2009- Համահայկական ուղևորության շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի «Հիլթոն» հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևմտյան ափի և Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ։
Խոսելով հայ-թուրքական քաղաքական երկխոսության մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են Հայաստանի անկախացումից ի վեր, և վերջին շրջանում միայն դրանք հրապարակայնացվել են։
Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարևոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլև այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք` վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ` ամրագրելու իր առջև դրված նպատակները։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ խոսելով նախաստորագրված Արձանագրությունների մասին` նախագահ Սարգսյանը նշել է. «Այո', ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ և այդ ամենից ոչ միայն չտուժել, այլև` օգուտներ քաղել»։
Հանդիպման ավարտից հետո «Հիլթոն» հյուրանոցի սրահում` ի պատիվ ՀՀ նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արևմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ։
Դիմելով ընթրիքի մասնակիցներին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Պատճառներից մեկը, թե ինչու այսօր «հայ» բառարմատից առաջ ունենք ավելի քան 120 տարբեր երկրների անուններով սկսվող այլ արմատներ (ամերիկահայ, արգենտինահայ, բրազիլահայ եւ այլն), Թուրքիան է։ 19-րդ, 20-րդ դարերի Թուրքիան։ Սակայն ցավը` սեր, ընտանիք, օջախ կորցնելու ցավը, թերևս, հազարամյակներով է չափվում... Բայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին` մերժողականություն ենք տեսնում։ Ժամանակի միջոցով մեր ձայնը ցածրանալու սին սպասում ենք տեսնում։ Իզուր։ Մեր ցավը խորն է։ Մեր կորուստը` անամոքիչ։ Մեր ձայնը` անլռելի։ Մեր ոգին՝ անկոտրում։ Այս ամենը կա։ Բայց պակասող բաներ էլ ունենք։ Մեզ շատ է խանգարում թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ <...>
Ապագա Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք այն կերազենք, կծրագրենք ու կսկսենք կերտել այսօր։ Ալեքսանդր Թամանյանը երազում, ծրագրում ու սկսում էր կառուցել համայն հայության մայրաքաղաք Երևանը։ Հաջորդ սերունդներն իսկապես ապրեցին թամանյանական քաղաքում։ Իհարկե, ժամանակն իր անխուսափելի սրբագրումներն արեց, բայց, կրկնում եմ, մենք ապրեցինք այդ քաղաքում։ Նույն վիճակն է այսօր։ Ինչպիսին մենք մեր մտքի ուժով կպատկերացնենք, այնպիսին էլ կլինի մեր վաղվա երկիրը։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին այն հավատը, որ ուներ Թամանյանը. նախ՝ իր, ապա հայության ապագայի հանդեպ։ Ես այստեղ եմ նաեւ նրա համար, որ մենք միասին նորոգենք մեր հավատը սեփական ուժերի եւ գալիքի նկատմամբ»։Monday, October 5, 2009
Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններից հնարավոր է օգուտներ քաղել. Սերժ Սարգսյան
Tert.am- 5-10-2009- Համահայկական ուղևորության շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի «Հիլթոն» հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևմտյան ափի և Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ։
Խոսելով հայ-թուրքական քաղաքական երկխոսության մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են Հայաստանի անկախացումից ի վեր, և վերջին շրջանում միայն դրանք հրապարակայնացվել են։
Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարևոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլև այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք` վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ` ամրագրելու իր առջև դրված նպատակները։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ խոսելով նախաստորագրված Արձանագրությունների մասին` նախագահ Սարգսյանը նշել է. «Այո', ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ և այդ ամենից ոչ միայն չտուժել, այլև` օգուտներ քաղել»։
Հանդիպման ավարտից հետո «Հիլթոն» հյուրանոցի սրահում` ի պատիվ ՀՀ նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արևմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ։
Դիմելով ընթրիքի մասնակիցներին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Պատճառներից մեկը, թե ինչու այսօր «հայ» բառարմատից առաջ ունենք ավելի քան 120 տարբեր երկրների անուններով սկսվող այլ արմատներ (ամերիկահայ, արգենտինահայ, բրազիլահայ եւ այլն), Թուրքիան է։ 19-րդ, 20-րդ դարերի Թուրքիան։ Սակայն ցավը` սեր, ընտանիք, օջախ կորցնելու ցավը, թերևս, հազարամյակներով է չափվում... Բայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին` մերժողականություն ենք տեսնում։ Ժամանակի միջոցով մեր ձայնը ցածրանալու սին սպասում ենք տեսնում։ Իզուր։ Մեր ցավը խորն է։ Մեր կորուստը` անամոքիչ։ Մեր ձայնը` անլռելի։ Մեր ոգին՝ անկոտրում։ Այս ամենը կա։ Բայց պակասող բաներ էլ ունենք։ Մեզ շատ է խանգարում թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ <...>
Ապագա Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք այն կերազենք, կծրագրենք ու կսկսենք կերտել այսօր։ Ալեքսանդր Թամանյանը երազում, ծրագրում ու սկսում էր կառուցել համայն հայության մայրաքաղաք Երևանը։ Հաջորդ սերունդներն իսկապես ապրեցին թամանյանական քաղաքում։ Իհարկե, ժամանակն իր անխուսափելի սրբագրումներն արեց, բայց, կրկնում եմ, մենք ապրեցինք այդ քաղաքում։ Նույն վիճակն է այսօր։ Ինչպիսին մենք մեր մտքի ուժով կպատկերացնենք, այնպիսին էլ կլինի մեր վաղվա երկիրը։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին այն հավատը, որ ուներ Թամանյանը. նախ՝ իր, ապա հայության ապագայի հանդեպ։ Ես այստեղ եմ նաեւ նրա համար, որ մենք միասին նորոգենք մեր հավատը սեփական ուժերի եւ գալիքի նկատմամբ»։
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment