Պարզվում է' Սերժ Սարգսյանը անձամբ է խնդրել Ֆրանսիայի իշխանություններին Փարիզում ապահովել իր անվտանգությունը:
A1+ 5-10-2009- «Սա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը վախենում է հանդիպել մեր սփյուռքահայերին, քանի որ իր այցը սփյուռքում բացարձակ ողջունելի չէ, նրան այնտեղ չեն սպասում»,- այսօր «Ա1+»-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Տիկին Փոստանջյանը նաեւ հայտնեց, որ այս տեղեկատվությունն իրենց տրամադրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: «Ժառանգության» ներկայացուցիչը տեղեկություն չունի մյուս երկրներում Սերժ Սարգսյանը դիմել է իր անվտանգությունն ապահովելու համար, թե ոչ:
Բոլոր դեպքերում, նրա կարծիքով, Սերժ Սարգսյանի այցը սփյուռք ուշացած է. «Նա մինչեւ փաստաթղթի ստորագրելը պետք է գնար սփյուռք եւ զրուցեր մարդկանց հետ: Այսօր նրա այցը ձեւական է եւ դրա համար էլ մարդիկ այդպես են նրան դիմավորում»:
Անդրադառնալով ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությանը' ապա Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՀՅԴ-ի վերաբերյալ իր տեսակետը նույն է, չի փոխվել: Նա հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում փորձում էր ստորագրություններ հավաքել' կալանավորված ԱԺ պատգամավորների հարցը քննարկելու համար, նույն ՀՅԴ-ն հրաժարվեց մասնակցել այդ գործընթացին:
«Ոչինչ չի փոխվել, սակայն ես գտնում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կանխելու համար պետք է համագործակցել բոլոր ուժերի հետ»,-ասաց նա: Տիկին Փոստանջյանն այսօր հերքեց «Ժառանգության» եւ ՀՅԴ միավորումը. «Մենք նույնիսկ Հայ Ազգային Կոնգրեսի հետ չմիաձուլվեցինք: Մենք առանձին ինքնուրույն քաղաքական ուժ ենք, ունենք մեր ծրագիրը եւ այլ մեր առաջ այլ քաղաքական ուժերի ծրագիրն իրականացնելու խնդիր չենք դրել»:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ լիագումար նիստին, որի օրակարգում այս անգամ ՀՀ-ի հարցը ընդգրկված չէր, ապա Զարուհի Փոստանջյանը գտնում է. «ԵԽ անդամ երկրները, որոնք այսօր ողջունում են հայ թուրքական արձանագրությունները, շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվել 1915թ. ապրիլի 24-ին: Նրանց երկրներից շատերը ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունները: Այսօր ՀՀ-ի հարցը ԵԽԽՎ լիագումար նիստում չընդգրկելով' ԵԽԽՎ-ն ամեն ինչ անում է, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեն հանգիստ պայմաններում: ԵԽԽՎ-ն այսօր առաջնորդվում է ոչ թե ժողովրդավարության սկզբունքներով, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, այլ աշխարհաքաղաքական շահերով, որի հիմքում էներգետիկ խնդիրներն են»:Monday, October 5, 2009
«Վախենում է հանդիպել Սփյուռքին»
Պարզվում է' Սերժ Սարգսյանը անձամբ է խնդրել Ֆրանսիայի իշխանություններին Փարիզում ապահովել իր անվտանգությունը:
A1+ 5-10-2009- «Սա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը վախենում է հանդիպել մեր սփյուռքահայերին, քանի որ իր այցը սփյուռքում բացարձակ ողջունելի չէ, նրան այնտեղ չեն սպասում»,- այսօր «Ա1+»-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Տիկին Փոստանջյանը նաեւ հայտնեց, որ այս տեղեկատվությունն իրենց տրամադրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: «Ժառանգության» ներկայացուցիչը տեղեկություն չունի մյուս երկրներում Սերժ Սարգսյանը դիմել է իր անվտանգությունն ապահովելու համար, թե ոչ:
Բոլոր դեպքերում, նրա կարծիքով, Սերժ Սարգսյանի այցը սփյուռք ուշացած է. «Նա մինչեւ փաստաթղթի ստորագրելը պետք է գնար սփյուռք եւ զրուցեր մարդկանց հետ: Այսօր նրա այցը ձեւական է եւ դրա համար էլ մարդիկ այդպես են նրան դիմավորում»:
Անդրադառնալով ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությանը' ապա Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՀՅԴ-ի վերաբերյալ իր տեսակետը նույն է, չի փոխվել: Նա հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում փորձում էր ստորագրություններ հավաքել' կալանավորված ԱԺ պատգամավորների հարցը քննարկելու համար, նույն ՀՅԴ-ն հրաժարվեց մասնակցել այդ գործընթացին:
«Ոչինչ չի փոխվել, սակայն ես գտնում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կանխելու համար պետք է համագործակցել բոլոր ուժերի հետ»,-ասաց նա: Տիկին Փոստանջյանն այսօր հերքեց «Ժառանգության» եւ ՀՅԴ միավորումը. «Մենք նույնիսկ Հայ Ազգային Կոնգրեսի հետ չմիաձուլվեցինք: Մենք առանձին ինքնուրույն քաղաքական ուժ ենք, ունենք մեր ծրագիրը եւ այլ մեր առաջ այլ քաղաքական ուժերի ծրագիրն իրականացնելու խնդիր չենք դրել»:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ լիագումար նիստին, որի օրակարգում այս անգամ ՀՀ-ի հարցը ընդգրկված չէր, ապա Զարուհի Փոստանջյանը գտնում է. «ԵԽ անդամ երկրները, որոնք այսօր ողջունում են հայ թուրքական արձանագրությունները, շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվել 1915թ. ապրիլի 24-ին: Նրանց երկրներից շատերը ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունները: Այսօր ՀՀ-ի հարցը ԵԽԽՎ լիագումար նիստում չընդգրկելով' ԵԽԽՎ-ն ամեն ինչ անում է, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեն հանգիստ պայմաններում: ԵԽԽՎ-ն այսօր առաջնորդվում է ոչ թե ժողովրդավարության սկզբունքներով, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, այլ աշխարհաքաղաքական շահերով, որի հիմքում էներգետիկ խնդիրներն են»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment