Monday, October 5, 2009

Թուրքիայի մտավախությունները ըստ Հայկ Դեմոյանի

Tert.am- 5-10-2009- Թուրքիան հոգեբանական վախ է ապրում` կապված հայ-թուրքական սահմանի բացման հետ: Նման կարծիք այսօր հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով՝ մտավախությունը կայանում է նրանում, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում հայկական տարր կհայտնի, մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում են պատմամշակութային ժառանգությանը: Դեմոյանը նաև անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական կողմին: Ըստ նրա` թուրքական կողմը ևս մտավախություններ ունի՝ կապված տնտեսական էքսպանսիայի հետ, քանի որ տեղական շուկա կարող են ներկրվել ապրանքներ այլ երկրից: Թուրքական կողմի մեկ այլ մտավախությունը փորձագետը տեսնում է նրանում, որ այսօր տեղացի քրդերը, ովքեր այժմ գտնվում են աղետալի վիճակում, բիզնեսով զբաղվելու հնարավորություն կստանան: Դեմոյանը նշել է, որ կարող է շարունակել թուրքական կողմի մտավախությունների ցանկը, սակայն այսքանով սահմանափակվել է, քանի որ, ըստ նրա, բազմաթիվ ասպեկտներ հրապարակման ենթակա չեն:

No comments: