«Լրագիր» 28-10-2009- Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կայացել է հայ-թուրքական բարեկամության ծրագրի շրջանակներում գրքույկի շնորհանդես, որում ամփոփված են Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների շարադրությունները երկու երկրների միջև բարեկամության վերաբերյալ, ինչպես նաև ուղերձներն իրենց երկրների առաջնորդներին: Եռալեզու գրքույկը` հայերեն, անգլերեն, թուրքերեն, պատրաստվել է Հայաստանի Ապագան քոնն է և Թուրքիայի հասարակական կամավորներ հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել հանդուրժողականությունը մշակութային և կրթական երկխոսության միջոցով: Ծրագրի շրջանակներում թուրք երիտասարդներն այցելել են Հայաստան, իսկ հայ երիտասարդները՝ Թուրքիա:
Գրքույկի շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ով նշել է, որ շատ ուրախ է, որ մասնակցում է Բարեկամության կամուրջ գրքի շնորհանդեսին:
“Ինձ համար պատիվ էր այս գրքի համար նախաբան գրելը: Ընդգծում ենք հարաբերություններ կերտելու, բարիդրացիական կապերի հաստատման կարևորությունը հարևան երկրների միջև: Թե անհատների, թե պետության մակարդակով սա ուշադրության արժանի գործընթաց է: Այս ընթացքում հայ և թուրք նախագահները նախաձեռնություն ու քաջություն են ցուցաբերել երկկողմ հարաբերությունների բարելավման գործում: Արձանագրությունների ստորագրումով հստակ ուղերձ է հղվում երկու ժողովուրդներին, որ համագործակցությունն ու կայունությունն են տարածաշրջանի ապագան պայմանավորելու: Հայ և թուրք երիտասարդները նույնպես կարևոր դեր են խաղում իրենց հասարակություններում: Յուրաքանչյուր նոր սերունդ նոր մոտեցումներ է բերում հին խնիրների լուծման համար: Հայաստան և Թուրքիա գնացած երիտասարդները տեսել են, որ երկու երկրների միջև ավելի շատ ընդհանրություններ կան, քան տարբերություններ: Հուսով եմ, որ սա երկարաժամկետ բարեկամության հիմքն է հայ և թուրք երիտասարդների միջև”, ասել է Մարի Յովանովիչը:
Thursday, October 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment