Tuesday, October 27, 2009

ՀԲ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

«Լրագիր» 26-10-2009- Այսօր առավոտից ԲՀԿ խմբակցության դռան մոտ հերթ էին կանգնել ԲՀԿ-ական պատգամավորները. ԲՀԿ խմբակցության նիստին եւ ԱԺ հերթական քառօրյային ներկա էր գտնվելու նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, եւ պատգամավորները հերթ էին կանգնել` նրան ձեռքով բարեւելու համար: ԱԺ դահլիճում որոշ ժամանակ մնալուց հետո Գագիկ Ծառուկյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: -Ինչու չմեկնեցիք Բուրսա` մասնակցելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը: -Ես ասել էի, որ չեմ գնալու, քանի որ ես որտեղ գնամ, պետք է մենք հաղթենք: Հիմնական խնդիրը սա է: -Լragir.am. Այսինքն` վստահ էիք, որ Հայաստանի հավաքականը չի հաղթելու: -Այո, իհարկե, դրա համար էլ չէի գնացել: -Lragir.am - Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ-թուրքական արձանագրություններին. շատերը պնդում են, որ այնտեղ առկա են նախապայմաններ: -Ես բոլորին ասել եմ, երկրի նախագահն ասել է, ԱԺ նախագահն ասել է, որ առանց նախապայմանների են այդ հարաբերությունները: Նախապայմաններ եղան, բոլորս հրաժարվելու ենք: Մենք չենք կարող ազգի անունը վաճառել: Ասել ենք` դիվանագիտական կապի ստեղծում, ճանապարհների բացում, ուրիշ ոչ մի բանի հետ կապ չպետք է ունենան այս հարաբերությունները: -Lragir.am - Թուրքական կողմը շատ է խոսում ԼՂ խնդրով պայմանավորված լուծումների, նախապայմանների մասին: -Նրանք գլուխները պատին են տալիս: Մենք էլ շատ բան ենք ասում, ինչո՞ւ իրենց ասածն ընդունում եք, մեր ասածը չեք ընդունում: Մենք ասում ենք` հարաբերություններ առանց նախապայմանների, նախապայմաններ եղան, մենք հրաժարվելու ենք, դեմ ենք լինելու: Դա ասել է երկրի նախագահը, դա ասել է ԱԺ նախագահը, ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: -Պետք է պարտադիր բարձրաձայնեն նախապայմանների մասի՞ն, միգուցե դրանք կան, բայց չեք նկատում: -Այդպիսի նախապայման չկա: Դրանց ասածներին դուք հավատում եք, մեր ասածներին չե՞ք հավատում: -Ոչ թե թուրքական կողմն է այդ մասին խոսում, այլ` Դաշնակցությունը: -Թող ցույց տան նախապայմանները, մենք էլ հրաժարվենք: Մենք ասում ենք` ճանապարհների բացում եւ դիվանագիտական կապի հաստատում, սա նորմալ է, ընդունելի է: Իսկ եթե նախապայմաններ եղան ցեղասպանության խնդրի կամ ԼՂ-ի հետ կապված, մենք հրաժարվելու ենք: Բերեք գրենք, ես ստորագրեմ, որ մենք դեմ ենք լինելու: -Վերջերս ինտերնետում տեասահոլովակ կար, որ ձեր առյուծների վանդակում էշ եք նետել, առյուծներն ուտում են դրանց: -Մարդիկ ընկնում են շանտաժի հետեւից, եւ հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ, որ գաք, տեսնեք, որ Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան… եւ իմ կենդանիներն ու այդ ձեր տեսած կենդանիները ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու կենդանիներին շատ սիրում եմ, եւ առավել եւս` առյուծը որպես հզոր կենդանի, ո՞նց կարող եմ նման բաներ թույլ տալ: -Ինչո՞ւ եք կենդանիներ պահում: -Սիրում եմ, պահում եմ, դա արգելվա՞ծ է օրենքով: -Իսկ ինչո՞վ եք դրանց կերակրում: -Հորթի մսով: Օրական ամեն մեկին էլ թարմ 10 կգ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տները այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանը իր կենդանիներին այդպես լավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես: -Իսկ եթե գազանանոցին նվիրեք կենդանիներին: -Գազանանոցին այնքան եմ նվիրել… հիմա իրենք տեղ չունեն, թե չէ էլի կնվիրեմ: Որ ասենք թե Շանթ հեռուստաընկերության Նվերի հետ էլ էր դեպք պատահել, Ծառուկյանի վրա էին գցում, բայց Գագիկ Ծառուկյանն ինչ որ անում է, բացահայտ ասում է: Բայց հիմա ստից բան են ման գալիս որ ինձ կպցնեն, բայց չոր բանը մարդու վրա չի կպնում: -Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ազդե՞լ է արդյոք Հայաստանի վրա: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այն ազդել: -Դա ամբողջ աշխարհով մեկ է, հենց Ամերիկայով սկսած: Այսօր, որ այդպես մեծ-մեծ խոսում են, Ամերիկայում քաղաքներ են փակված, որոնք էժան գներով վաճառվում են: Իսկ ես մինչեւ այսօր ոչ մի գործատեղի չեմ կրճատել, եւ ամբողջ թափով գործում եմ, որ ցույց տամ, որ կապված եմ երկրի հետ: Պետք է ամեն մեկս մեր չափով պիտանի լինենք երկրին, որ ամեն ինչ նախագահի կամ վարչապետի վրա չընկնի: Եթե ժամանակին կարողացել ենք օգտվել, պետք է կարողանանք մեր օգտվածը ներդնել մեր երկրի ու ապագայի կայունացման ու զարգացման գործին: -Lragir.am - Վերջերս հրապարակվեցին խոշոր հարկատուների վերաբերյալ տվյալներ, համաձայն որոնց` առաջին տեղում Սամվել Ալեքսանյանն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը: -Ողջունելի է, ողջունեք… -Lragir.am- Իսկ դուք ինչո՞ւ եք “իջել”, դուք առաջին տեղում չէիք: -Իսկ Ձեզ ո՞վ ասաց, որ ես իջել եմ: Եթե այսօր ես ներկրող չեմ, արտահանող եմ, իմ արտադրանքը արտահանում եմ, եւ այն չի վաճառվում, ես ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում: Ես ներկրող չեմ, արտահանող եմ: Եթե անցյալ տարի 10 մլն շիշ կոնյակ եմ արտահանել, այս տարի 800 հազար շիշ եմ արտահանել: Եթե անցյալ տարի Վրաստանում ես վաճառում էի 50 հազար տոննա ցեմենտ, այս տարի վաճառում եմ 2-3 հազար տոննա, այն էլ` ամենաչնչին գներով, որ կարողանամ իմ աշխատատեղերը պահպանել: -Ճգնաժամից դուրս գալու նախանշաններ կա՞ն: -Առայժմ ես չեմ նկատում ճգնաժամից դուրս գալու նախանշաններ: Պետք է կարողանանք համբերող լինել, միասնական լինել, հաշտվենք, քանի որ դա միայն մեզանից չի կախված, այլ` ամբողջ աշխարհում է այդպես: Միայն մեզանով չենք կարող ճգնաժամից դուրս գալ: Պետք է կարողանանք հանգիստ լինել, բոլորն էլ պատրաստակամ են ինչ-որ լավ բան անելու, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ ու փայլուն կյանքով ապրել: -Համաշխարհային բանկի շատ բարձր պաշտոնյա հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է օլիգարխիկ համակարգը: -Ո՞վ ասաց… նա երբեք ոչ մի բան չի հասկացել: Տնտեսությունը կզարգանա այն ժամանակ, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն տրվի բոլոր ոլորտներում: Երբ մարդիկ աթոռին թառած որոշումներ են կայացնում, այդպես չի կարող լինել: Բոլորին պայմաններ պետք է տրվեն: -Օլիգարխիկ տնտեսության մասին… -Ի՞նչ օլիգարխ… օլիգարխ հասկացությունը ո՞րն է: -Գործարար, որը մտել է քաղաքականության մեջ, զբաղվում է քաղաքականությամբ: -Ե՞ս… ուրեմն հարցին պատասխանեմ` հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ամեն ինչի տեր են, կարիք չունեն ժողովրդի հաշվին աշխատելու: Այն մարդը, որ ներդրում ունի երկրում, մտահոգ է երկրի կայունացման, զարգացման, բարգավաճման համար, որ իր երեխաների ապագան փայլուն լինի: Ես ոչ թե եկել եմ ժողովրդին խաբելու, ժողովրդի հաշվին ապրելու, այլ` ես խաղող եմ մթերում նոյեմբերյանում, որ մարդիկ իրենց աշխատանքը կարողանան իրացնել ու ձմռան ապրուստ ունենալ, իրենց ընտանիքը պահել: Ես կարող էի խաղողը 60-80 դրամով մթերել, բայց 110 դրամով եմ մթերել, ամենաբարձր գներով: Նույնը նաեւ Մասիսում եմ մթերել, հնարավորություն եմ տվել, որ մարիկ կարողանան իրենց ընտանիքը պահել: Այսօր ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ փողի: Ես իմ նախարարին գումար եմ տալիս, որ ինքն իր ընտանիքը նորմալ պահի, աչքը չդնի ժողովրդի ունեցվածքի վրա: Թե չէ, մեկն անգիր արած գնացել է, խոսում է կուսակցության մասին, քաղաքականությամբ է զբաղվում: Թող այդ մարդն այսօր գա, Ծառուկյանի հետ խոսի, թե ինքն ի՞նչ է արել երկրի համար, մուտքի համար, որ այսօր էլ խոսում է` քաղաքականություն, երկիր, ժողովուրդ: -Իսկ ո՞ւմ նկատի ունեք: -Ով ուզում է, թող գա, խոսի: Եթե ասում են, որ գործարարը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, ես նրա հետ պատրաստ եմ նստել կլոր սեղանի շուրջ ու խոսել, թե ինքն ինչ է արել երկրի համար, ես ինչ եմ արել: Իմ ցանկությունը մեկն է` պետք է կայուն երկիր լինի, որ մարդիկ իրենց գումարները ներդնեն երկրում, իսկ երբ գումար է ներդրվում, երկիրը կարողանում է կանանալ, զարգանալ, բարգավաճել: Իսկ եթե գումարները պահում են, չեն ներդնում, երկրի վիճակը վատանում է: -Lragir.am- Իսկ ինչո՞ւ հասարակությունը պաշտոնյաներին ընկալում է որպես ժողովրդին հարստահարողներ: -Այդ դուք եք այդպես ասում, այդպես նայում: Բոլորն են իրենց աշխատանքով ուզում ապացուցել ժողովրդին, որ իրենք կարող են լավ աշխատել, պիտանի լինել իրենց երկրին: Ժողովուրդ, ամենակարեւորը դուք պետք է կամեցող լինեք, թացը չորից տարբերել: Անթերի մարդ չկա, բայց եթե մարդու խոսքը գործի է վերածվում, չի կարելի ինչ-որ երկու առյուծի ճուտ նկարել, բերել, ասել` Ծառուկյանի առյուծներն են, էշ են ուտում: Բոլորն էլ կարիք ունեն լավ վերաբերմունքի` եւ շրջապատում, եւ կոլեկտիվի մեջ, եւ քաղաքականության մեջ: Մի քիչ էլ լավն ասեք, վատն էլ ասեք, մեր սխալների վրա կարողացել ենք ուղղվել, կայանալ: Մենք հիմա աշխատում ենք սխալ թույլ չտալ: -ԱԺ Ժառանգություն խմբակցությունը օրինագիծ է ներկայացրել` ԼՂ ճանաչման վերաբերյալ: -Ժառանգությունը թող իր ներքին խոհանոցը կարգավորի, ինքը կարողանա միասնական իրականացնել իր ծրագրերը, եւ հետո նոր անդրադառնա ԼՂ խնդրին: Ճեպազրույցը` ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԻ

No comments: