A1+- 7-10-2009- Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է Նախագահի մամլո հաղորդագրությունը' մինչ հանդիպումը Հայաստանի Հանրապետության Նախագահին է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Սերժ Սարգսյանն ու Արամ Առաջինը զրուցել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության' Բեյրության հանդիպման մասնակիցները եւս բարձր են գնահատել Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը' այցելելու սփյուռքահայ գաղթօջախներ, լսելու աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչների տեսակետները կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ ու փաստել, որ Նախագահի ուղեւորությունը համազգային քննարկումների նոր ինստիտուտի հիմք է դնում' աշխարհասփյուռ մեր ժողովրդի տարբեր հատվածների մասնակցությամբ համահայկական նշանակության խնդիրները քննարկման առարկա դարձնելու առումով:
Նախագահ Սարգսյանը Բեյրութում եւս հանդիպման սկզբում հանդես է եկել ելույթով եւ անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հնչեցված հիմնական տեսակետներին ու մտահոգություններին: Ծավալվել է աշխույժ եւ բաց երկխոսություն, այնուհետեւ Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
Սերժ Սարգսյանն օգտակար է գնահատել համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած հանդիպումները եւ նշել, որ բացի հնչող կողմ կամ դեմ փաստարկներից, եղել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված շատ արժեքավոր առաջարկություններ:
"Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ո'չ մեզ, եւ ո'չ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր' երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար",- նշել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող մտահոգություններին' Հանրապետության Նախագահը շեշտել է. "Ինձ մոտ էլ կան մտահոգություններ: Ես ինքս էլ շատ պարագաներում փորձում եմ իմ հույզերը համադրել այն մարդկանց հույզերի հետ, ովքեր վատատես են, ովքեր անցյալի դառը փորձից ելնելով' համարում են, որ Թուրքիայի հետ, ընդհանրապես, որեւէ պարագայում չի կարելի խոսել կամ բանակցել: Այս ամենն օբյեկտիվ է: Մյուս կողմից կան արդյո՞ք մտահոգություններ: Իհարկե' կան: Բայց, արդյո՞ք այդ մտահոգությունները կարող են պատճառ լինել, որ խոչընդոտ հանդիսանան հարաբերությունների հաստատման համար":
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման մտահոգություններ եղել են նաեւ մեր ժողովրդի վերջին քսանամյակի պատմության երկու կարեւորագույն զարգացումների' անկախության հռչակման եւ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի համար մղված զինված պայքարի ժամանակ: "Ու չնայած գոյություն ունեցած մտահոգություններին' վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի",- ընդգծել է մեր երկրի ղեկավարը:
Նախագահ Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ հնչող բոլոր հիմնական մտահոգություններին, տվել լրացուցիչ պարզաբանումներ: "Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլեւ կարեւոր հանգամանք Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է",- նշել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը նկատել է նաեւ, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում վերջին մեկ տարում էականորեն աճել է Հայոց Ցեղասպանությունը փաստարկող հիշատակումներն ու լուսաբանման ծավալը համաշխարհային առաջատար լրատվության միջոցներում:
Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ "Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք' մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թ. սկսած":
Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Հանդիպման ավարտից հետո Հանրապետության Նախագահը մասնակցել է իր' Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին:Wednesday, October 7, 2009
«Ինձ մոտ էլ կան մտահոգություններ»

Հանդիպման ավարտից հետո Հանրապետության Նախագահը մասնակցել է իր' Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment