/PanARMENIAN.Net/ 07.10.2009 - Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանները պետք է վավերացնեն արձանագրությունները, որպեսզի դրանք ուժի մեջ մտնեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, նա չի կարող երաշխավորել, որ խորհրդարանականներն Անկարայում գաղտնի քվեարկության հնարավորություն ունենան այս հարցում:
«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պայմանավորված չէ ղարաբաղյան հակամարտությամբ, սակայն հակամարտության կարգավորումն ու հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նախկինի պես կապակցված են, եւ Մոլդովայում հոկտեմբերի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայանալիք բանակցությունների դրական արդյունքը կնպաստի իրավիճակի բարելավմանը ընդհանուր առմամբ»,-ասել է Էրդողանը:
«Շաբաթ օրը, հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման միակ խոչընդոտ կարող է հանդիսանալ այն, եթե Հայաստանը փորձի փոխել համաձայնության տեքստը: Դա, հավանաբար, ամենակարեւոր կետն է, այն, որ Հայաստանը չպետք է թույլ տա իրեն դառնալ Սփյուռքի պատանդը»,-ասել է Թուրքիայի վարչապետը, գրում է The Wall Street Journal-ը:Wednesday, October 7, 2009
Էրդողան. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պայմանավորված չէ ղարաբաղյան հակամարտությամբ
/PanARMENIAN.Net/ 07.10.2009 - Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանները պետք է վավերացնեն արձանագրությունները, որպեսզի դրանք ուժի մեջ մտնեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, նա չի կարող երաշխավորել, որ խորհրդարանականներն Անկարայում գաղտնի քվեարկության հնարավորություն ունենան այս հարցում:
«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պայմանավորված չէ ղարաբաղյան հակամարտությամբ, սակայն հակամարտության կարգավորումն ու հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նախկինի պես կապակցված են, եւ Մոլդովայում հոկտեմբերի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայանալիք բանակցությունների դրական արդյունքը կնպաստի իրավիճակի բարելավմանը ընդհանուր առմամբ»,-ասել է Էրդողանը:
«Շաբաթ օրը, հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման միակ խոչընդոտ կարող է հանդիսանալ այն, եթե Հայաստանը փորձի փոխել համաձայնության տեքստը: Դա, հավանաբար, ամենակարեւոր կետն է, այն, որ Հայաստանը չպետք է թույլ տա իրեն դառնալ Սփյուռքի պատանդը»,-ասել է Թուրքիայի վարչապետը, գրում է The Wall Street Journal-ը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment