News.am. 7-10-2009- Հայաստանից Ստամբուլ տեղափոխված հայաստանցիների երեխանները սովորում են անօրինական դպրոցում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sonsayfa կայքէջը՝ հղում անելով ֆրանսիական AFP լրատվական գործակալության հրապարակմանը։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նախաստորագրված արձանագրություններից հետո աշխարհի հայացքն ուղղված է հայ-թուրքական հարաբերություններին։ AFP-ի ամենահետաքրքիր տեղեկությունը այն է, որ Ստամբուլի շենքերից մեկի ներքնահարկում գործում է անօրինական դպրոց, որտեղ սովորում են Հայաստանից եկածները։ Նույնիսկ դասագրքերը բերվում են Հայաստանից։ Իհարկե թուրք պատասխանատուները տեղյակ չեն նման դպրոցների եւ աշակերտների մասին։ Ստամբուլ եկած հայերը, որոնք ապրում են անօրինական՝ Թուրքիա են գալիս Վրաստանով 35 ժամում։
Թուրքական Քոչ համալսարանի հետազոտությունների համաձայն՝ միայն Ստամբուլում անօրինական ապրում է 20 հազար հայաստանցի։ Նրանց միակ վախը վտարվելն է, սակայն թուրքական իշխանությունները մարդկային հանգամանքներից ելնելով աչք են փակում այդ երեւույթի վրա։ Ստամբուլ եկած հայաստանցիները հիմնականում աշխատում են տներում որպես մաքրարար կամ երեխա խնամող։ Ոչ մի հայի Թուրքիայից չեն արտաքսել նրա հայ լինելու համար:
Նշենք, որ Երեւանից դեպի Ստամբուլ շաբաթական 6 ավտոբուս է մեկնում։ Հայերի համար Թուրքիա մտնելը Մուսկվա մտնելուց շատ ավելի հեշտ է։ Ի տարբերություն ռուսների՝ թուրք ոստիկանները Թուրքիա մտնող հայերին ոչինչ չեն հարցնում։ Շատերի երազանքն է, որ երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնությունը ստորագրվի:Wednesday, October 7, 2009
Թուրքիայում հայաստանցիների երեխաները սովորում են նկուղում գործող անօրինական դպրոցում
News.am. 7-10-2009- Հայաստանից Ստամբուլ տեղափոխված հայաստանցիների երեխանները սովորում են անօրինական դպրոցում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sonsayfa կայքէջը՝ հղում անելով ֆրանսիական AFP լրատվական գործակալության հրապարակմանը։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նախաստորագրված արձանագրություններից հետո աշխարհի հայացքն ուղղված է հայ-թուրքական հարաբերություններին։ AFP-ի ամենահետաքրքիր տեղեկությունը այն է, որ Ստամբուլի շենքերից մեկի ներքնահարկում գործում է անօրինական դպրոց, որտեղ սովորում են Հայաստանից եկածները։ Նույնիսկ դասագրքերը բերվում են Հայաստանից։ Իհարկե թուրք պատասխանատուները տեղյակ չեն նման դպրոցների եւ աշակերտների մասին։ Ստամբուլ եկած հայերը, որոնք ապրում են անօրինական՝ Թուրքիա են գալիս Վրաստանով 35 ժամում։
Թուրքական Քոչ համալսարանի հետազոտությունների համաձայն՝ միայն Ստամբուլում անօրինական ապրում է 20 հազար հայաստանցի։ Նրանց միակ վախը վտարվելն է, սակայն թուրքական իշխանությունները մարդկային հանգամանքներից ելնելով աչք են փակում այդ երեւույթի վրա։ Ստամբուլ եկած հայաստանցիները հիմնականում աշխատում են տներում որպես մաքրարար կամ երեխա խնամող։ Ոչ մի հայի Թուրքիայից չեն արտաքսել նրա հայ լինելու համար:
Նշենք, որ Երեւանից դեպի Ստամբուլ շաբաթական 6 ավտոբուս է մեկնում։ Հայերի համար Թուրքիա մտնելը Մուսկվա մտնելուց շատ ավելի հեշտ է։ Ի տարբերություն ռուսների՝ թուրք ոստիկանները Թուրքիա մտնող հայերին ոչինչ չեն հարցնում։ Շատերի երազանքն է, որ երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնությունը ստորագրվի:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment