News.am. 27-10-2009- Հայկական, հունական եւ կիպրական կազմակերպությունները դեմ են դուրս եկել` հուլիսին թուրքական «Kybele» նավի ժամանմանը Ֆրանսիայի Մարսել քաղաքի նավահանգիստ: Բանն այն է, որ թուրքական նավը հունական պատմական «Lacydon» նավի ճիշտ կրկնօրինակն է, ոըը մեր թվարկությունից առաջ` 2.600 թվականին դուրս է եկել հունական Ֆոկեյ նավահանգստից (ներկայումս թուրքական Ֆոչա քաղաք) եւ ժամանել է ներկայիս Ֆրանսիայի ափեր՝ հիմնադրելով Մասիլիու քաղաքը (ներկայիս Մարսել):
Վերոնշյալ կազմակերպությունները դեմ են դուրս եկել Թուրքիայի սադրանքներին: Բացի այդ, հայկական կազմակերպությունները քաղաքի ղեկավարության նման քայլը վիրավորանք են համարել, քանի որ նրանք թուրքական դրոշով նավն ընդունել են հենց այնտեղ, որտեղ ժամանակին ափ էին իջել Օսմանական Թուրքիայի կողմից կազմակերպած Հայոց Ցեղասպանությունից փրկված առաջին գաղթականները:
Մնում է ավելացնել, որ նավը Մարսել է ժամանել, որպեսզի հետո ջրանցքներով մեկնի Փարիզ՝ մասնակցելու «Ֆրանսիայում Թուրքիայի տարվա» միջոցառումներին, սակայն ներկա պահին ծրագրի իրականացումը հարցականի տակ է:
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment