«Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի իրողություններին վերադարձնելու ցանկացած փորձ` թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ գործընթացը կմտցնի փակուղի»,- երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա միաժամանակ ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար պետք է նայել առաջ, այլ ոչ թե առաջնորդվել անցյալով:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում նախագահը մեկ անգամ եւս կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման:
Խոսելով երկու երկրների հասարակությունների միջեւ փոխվստահության ամրապնդման մասին` նա շեշտել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է վիճահարույց հարցերը անկեղծ երխոսության միջոցով քննարկելու կողմերի պատրաստակամությունը, սակայն այստեղ իրադարձությունների արհեստական արագացումը անթույլատրելի է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արդրբեջանի ռազմատենչ եւ ագրեսիվ քաղաքականությունը հանդիսանում է կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարեւոր խոչընդոտներից մեկը:Sunday, October 4, 2009
«Առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման»
«Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի իրողություններին վերադարձնելու ցանկացած փորձ` թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ գործընթացը կմտցնի փակուղի»,- երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա միաժամանակ ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համար պետք է նայել առաջ, այլ ոչ թե առաջնորդվել անցյալով:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում նախագահը մեկ անգամ եւս կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական կարգավորման:
Խոսելով երկու երկրների հասարակությունների միջեւ փոխվստահության ամրապնդման մասին` նա շեշտել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է վիճահարույց հարցերը անկեղծ երխոսության միջոցով քննարկելու կողմերի պատրաստակամությունը, սակայն այստեղ իրադարձությունների արհեստական արագացումը անթույլատրելի է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արդրբեջանի ռազմատենչ եւ ագրեսիվ քաղաքականությունը հանդիսանում է կարգավորման խաղաղ գործընթացի ամենակարեւոր խոչընդոտներից մեկը:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment