News.am. 27-10-2009- Հայաստանի ոստիկանությունը շարունակելու է զբաղվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի դեմ մայիսի 5-ին կատարված հարձակման բացահայտմամբ՝ անկախ Նվեր Մնացականյանի ցանկությունից: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հացավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Մնացականյանը ոստիկանապետին մեղադրել էր ստախոսության մեջ եւ խնդրել ոստիկանությանը՝ չզբաղվել իր գործով: NEWS.am-ի այս հիշեցմանը, Հունան Պողոսյանը ասաց, թե Մնացականյանի պահանջելը քիչ է, իրենք, միեւնույնն է, շարունակելու են աշխատել:
Անդրադառնալով վերջին տարիներին լրագրողների դեմ կատարված եւ առ այսօր չբացահայտված հանցագործություններին, 6-րդ վարչության պետը հայտարարեց, թե «լրագրողների դեմ հանցագործությունները ոստիկանապետի ուշադրության կենտրոնում են»: «Որոշ դեպքերով ահագին առաջնթաց ունենք: Բացահայտման առումով չեմ կարող պնդել, որ այդ դեպքերը կբացահայտվեն այսօր կամ վաղը կամ ունենք բացահայտման հեռանկար: Քննիչները տիտանական աշխատանք են կատարում»,- ասաց Պողոսյանը՝ չհամաձայնելով այն դիտարկմանը, որ ժամանակն է այդ գործերը հանձնել ԱԱԾ-ին, քանի որ ոստիկանությունը ի վիճակի չէ բացահայտումներ անել:
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment