Wednesday, October 28, 2009

Ո՞ր փուլում է արձանագրությունների վավերացման գործընթացը

7or.am- 28-10-2009- Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը հետևյալն է։ Արտգործնախարարությունը նախաձեռնում է ստորագրված փաստաթղթերի միջգերատեսչական ընթացակարգ, ինչից հետո փաստաթղթերն ուղարկվում են Հայաստանի նախագահին: Երկրի ղեկավարը ստորագրված արձանագրություններն ուղարկում է Սահմանադրական դատարան: Այնտեղ քննարկելուց հետո որոշում է կայացվում արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ, իսկ որոշումն ուղարկվում է նախագահին: Համապատասխանության մասին որոշում կայացվելու պարագայում ՀՀ նախագահը, իր հերթին, փաստաթղթերն ուղարկում է Ազգային ժողով՝ քննարկման և վավերացման: Ազգային ժողովում սահմանված կարգով վավերացվելուց հետո Արտաքին գործերի նախարարությունը արձանագրությունների վերաբերյալ վավերագիր է կազմում և ներկայացնում նախագահի uտորագրմանը: Վավերագիրն ամրագրվում է Հայաuտանի Հանրապետության կնիքով և արտգործնախարարի uտորագրությամբ: Ավարտական փուլում տեղի է ունենում վավերագրերի փոխանակում, որից հետո դրանք մտնում են ուժի մեջ: Թե ո՞ր փուլում է վավերացման գործընթացը, «7օր»-ը փորձել է պարզել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանից, ով խորհուրդ է տվել կապվել ընթացակարգի առաջին օղակի՝ ՀՀ ԱԳՆ-ի հետ։ -Սահմանադրությամբ և օրենսդրությամբ հստակ նախատեսված են վավերացման ժամկետներն ու գործընթացը, և այդ ժամկետներում էլ ամեն ինչ կարվի,- «7օր»-ին ասել է Տիգրան Բալայանը։

No comments: