Sunday, October 25, 2009

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը թուրքերին փորձել է համոզել, թե իրենք վիճել են…"ախպերավարի"

News.am. 24-10-2009- Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում գնահատական է տվել Ադրբեջանում թուրքական դրոշները հանելու հետ կապված ճգնաժամային վիճակին: Հիշեցնենք, որ թուրքական դրոշները հանվել էին 1918 թվականին Բաքուն բոլշեւիկներից ազատագրելու համար թուրք զինվորի պատվին կառուցված հուշարձանի մոտից: Զաքիր Հաշիմովն ասել է, որ երկու եղբայրական ժողովուրդների մոտ կարող են երբեմն նման խնդիրներ ծագել: «Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են` երկու պետություն: Պատկերացրեք, որ ձեր եղբայրը ձեր տանն է: Մ՞իթե դուք նրա հետ ոչ մի անգամ չեք վիճում: Այդպիսի խնդիրներ եղբայրների միջեւ ծագում են, բայց դրանք կարելի է հաղթահարել խելամտության, բարեկամության, եղբայրության, հոգեկան կապվածության սահմաններում: Ոչինչ չի կարող պառակտում մտցնել երկու երկրների միջեւ»,- ընդգծել է դեսպանը:

No comments: