Վենայում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստը, որին մասնակցել են Ռոբերտ Բրադկեն(ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն(Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան), Ավստրիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Հովակիմյանն ու Ֆուադ Իսմայլովը, Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզը։ Միջազգային ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիան հասկացնել է տվել, թե հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվ մասնակիցը, և հենց դրանով էր պայմանավորված Ունալ Չեվիքյոզի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին։ Նիստին որոշում է կայացվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-27-ը կժամանեն Լյուքսեմբուրգ, որտեղ կհնադիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվի Երևան և Բաքու կատարվելիք համանախագահների առաջիկա այցերը՝ նախապատրաստվելու դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին, որի օրակարգում լինելու է նաև ղարաբաղյան հիմնահարցը։
Ըստ «osce.org»-իSunday, October 25, 2009
Ինչու՞ է Թուրքիայի փոխարտգործնախարարը մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների նիստին
Վենայում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստը, որին մասնակցել են Ռոբերտ Բրադկեն(ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն(Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան), Ավստրիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Հովակիմյանն ու Ֆուադ Իսմայլովը, Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզը։ Միջազգային ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիան հասկացնել է տվել, թե հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվ մասնակիցը, և հենց դրանով էր պայմանավորված Ունալ Չեվիքյոզի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին։ Նիստին որոշում է կայացվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-27-ը կժամանեն Լյուքսեմբուրգ, որտեղ կհնադիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվի Երևան և Բաքու կատարվելիք համանախագահների առաջիկա այցերը՝ նախապատրաստվելու դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին, որի օրակարգում լինելու է նաև ղարաբաղյան հիմնահարցը։
Ըստ «osce.org»-ի
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment