«ԱԶԳ» 194, 27-10-2009- «Ազգ» -ը հոկտեմբերի 24-ի համարում տեղեկացրել էր, որ Բաքվում կայացած Դավութօղլու-Մամեդյարով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի նախարարը հայտարարել էր, թե Բուրսայում կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ ադրբեջանական դրոշները մարզադաշտ թույլ չտվողները պետք է ենթարկվեն քրեական պատիժների: Եվ ահա Բուրսայի քաղաքապետ Շահաբետին Հարբուտը տեղեկացրել է, որ իրենք ունեն արդեն նախաքննության արդյունքները` խաղի ժամանակ ադրբեջանական դրոշները աղբարկղեր նետելու վերաբերյալ: «Տեղանքը զննելիս հայտաբերվել են մասնատված ադրբեջանական դրոշներ: Այս առումով ոստիկանության մեկ պետ եւ երկու շարքային ոստիկաններ ենթարկվել են պատիժների. ոստիկանության պետը ազատվել է աշխատանքից, իսկ շարքային ոստիկանները ենթարկվել են խիստ պատժամիջոցների», հայտարարել է քաղաքապետը:
Հարբուտը նշել է նաեւ, որ քննության համար օգտագործվել են 10 միջազգային եւ 3 տեղական հեռուստաալիքների նկարահանած նյութերը, որոնք ուղարկվել են երկրի դատախազություն:
Այդ կադրերում երեւում է, թե ինչպես խաղից առաջ, ընթացքում եւ հետո ադրբեջանական դրոշները թուրք ոստիկանները նետում են մարզադաշտի աղբարկղերը:
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment