Wednesday, October 7, 2009

ԳՅՈՒԼԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Փարիզում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ բացել է 'Բյուզանդիայից Ստամբուլ' ցուցահանդեսը, Ֆրանսիայում Թուրքիայի տարվա շրջանակներում: Բացումից հետո Ֆիգարոյի թղթակիցը հարցրել է Գյուլին, թե կարգավորելով հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացելով սահմանները, պատրա՞ստ են արդյոք զբաղվել ցեղասպանության խնդրով: Գյուլը պատասխանել է, թե 'մենք ցանկանում ենք ստեղծել պատմական հանձնաժողով, որը կհաստատի իրողությունները': Լրագրողը հարցրել է, թե արդյոք հաստատված չեն այդ իրողությունները: Գյուլը այս հարցին պատասխանել է. 'Իհարկե ոչ: Այս իրադարձությունները տեղի են ունեցել 100 տարի առաջ: Համարվում է, որ տեղի են ունեցել ողբերգական տառապանքներ, բայց փոխադարձ տառապանքներ: Մեր նպատակը խաղաղությունն է, կայունությունը եւ համագործակցությունը բոլոր բնագավառներում, մեր երեխաների ապագայի համար':

No comments: