Wednesday, October 7, 2009

Սերժ Սարգսյանը կրկին հավաստիացրել է Սփյուռքին, որ Ղարաբաղի խնդիրն ու Թուրքիայի հետ հարաբերությունները շաղկապված չեն

/PanARMENIAN.Net/ 07.10.2009 - «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլեւ կարեւոր հանգամանք Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է»,- նշել է Սերժ Սարգսյանը Բեյրութում` Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի, Պարսից ծոցի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք` մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թ. սկսած»: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

No comments: