Thursday, October 29, 2009

Եվգենի Պրիմակով. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից կշահեն բոլորը

News.am. 29-10-2009- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից կշահեն բոլորը։ Այդ մասին Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթի՝ «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կերպ կանդրադառնա հայ-թուրքական մերձեցումը տարածաշրջանի վրա։ Պրիմակովը կարծում է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու են նաեւ Ադրբեջանին։ «Չի բացառվում, որ դա կնպստի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է նա։ Խոսելով ռուս-վրացական հարաբերություններից՝ Պրիմակովը նշել է «ժողովուրդների, բնակչության առումով» դրանց անհապաղ լավացման անհրաժեշտության մասին։ «Վերցրեք այստեղ ապրող վրացիներին։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր շատ բան են տվել Ռուսստանին։ Բժիշկներ, արվեստի գործիչներ։ Իսկ ինչքա՞ն բան է Վրաստանին Ռուսաստանը տվել։ Ես ինքս մինչեւ 18 տարեկան հասակս ապրել եմ Թբիլիսիում, հետո գնացել եմ Մոսկվա սովորելու։ Եւ իմ համար ցավալի է, որ Վրաստանը հակառուսական տրամադրություններ է ցուցաբերում։ Պետք է իմաստուն լինել։ Հիշել այն լավ բաների մասին, որ միավորել են մեզ, սովորել սխալների վրա եւ մերձեցման նոր ուղիներ փնտրել»,- ասել է նա։

No comments: