Thursday, October 29, 2009

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ԽՆԴԻՐԸ

«Լրագիր» 29-10-2009- Ըստ ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի, հայ-թուրքական սահմանի բացումից հետո ռուսական ու թուրքական բիզնեսը Հայաստանում չեն մրցակցի, քանի որ դրանք տարբեր կլինեն իրենց բնույթով, կառուցվածքով եւ նպատակներով ու խնդիրներով: Այս մասին նա ասել է Տրենդ գործակալության թղթակցին: Նրա խոսքով, ռուսական բիզնեսը Հայաստանում խոշոր է, սերտ կապված է իշխանության հետ, դա կրպակ կամ առեւտրի կետ չէ: Հայ-թուրքական սահմանի բացումից Հայաստանը կշահի, բայց ոչ թե տնտեսապես, այլ քաղաքականապես, ասել է Մարկեդոնովը: Նրա կարծիքով, թուրքական բիզնեսը Հայաստանում կստեղծի որոշակի խնդիրներ, քանի որ ավելի ուժեղ ու կազմակերպված է, եւ հայ գործարարները կարող են բախվել ուժեղ մրցակցության:

No comments: