Wednesday, October 28, 2009

Հայաստանի պետական պարտքը կրկնակի աճել է

News.am. 28-10-2009- Հայաստանի պետական պարտքը կրկնակի աճել է եւ այսօր կազմում է ՀՆԱ-ի 47-48 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ նշելով, որ թույլատրելի նորման 60 տոկոսն է: Կառավարության արտաքին պարտքը ակզմում է 30 տոկոս՝ թույլատրելի 50 տոկոսի պայմաններում: Դավթյանը հավաստիացրեց, որ 2010թ.-ից Հայաստանի պետական պարտքը սկսելու է կրճատվել: Նախարարը հայտնեց, որ կառավարությունն այսուհետ ավելի զգուշավոր կլինի եւ մտադիր չէ վարկեր վերցնել, քանի որ այս տարի վերցված վարկերը բավարար են նաեւ եկող տարվա համար: Բացի այդ, Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ է վարում դեռ չստացած վարկերի վերաձեւակերպման ուղղությամբ, դրանց պայմանները բարելավելու՝ ինչպես մարման ժամկետների, այնպես էլ տոկոսադրույքների առումով:

No comments: