Saturday, October 3, 2009

Էրդողան. Թուրքիան կպաշտպանի Բաքվի շահերը Հայաստանի հետ բանակցություններում

/PanARMENIAN.Net/ 03.10.2009 - Թուրքիան կպաշտպանի Ադրբեջանի շահերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման շուրջ բանակցություններում: Այդ մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է ժողովրդին ուղղված իր հեռուստաելույթում: Անդրադառնալով Արձանագրություններին` Էրդողանը նշել է, որ դրանք խնդիրների լուծում են ազդարարում: «Մենք կշարունակենք մեր բանակցությունները` լուծելու համար երկու երկրների միջեւ առկա խնդիրները եւ կբարձրացնենք այդ հարաբերությունները բարիդրացիական հարաբերությունների մակարդակի»,-ասել է Էրդողանը, հաղորդում է Anatolian News Agensy-ն:

No comments: