Tuesday, October 27, 2009

Էրդողան. Ահմադինեջադը մեր ընկերն է

News.am. 26-10-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին Թուրքիայի ընկերն է կոչել, գրում է բրիտանական «Գարդիան» թերթը։ «Կասկած չկա. նա մեր ընկերն է։ Մեր միջեւ լավ հարաբերություներ են հաստատվել, եւ մենք դժվարություններ ընդհանրապես չենք ունեցել»,- նշել է նա։ Պատասխանելով այն հարցին, թե Թուրքիայի ընկերը չէ՞ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Էրդողանը նշել է. «Եվրոպացի առաջնորդների մեջ կան այնպիսիք, ովքեր Թուրքիայի դեմ նախապաշարմունքներ ունեն, օրինակ Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները։ Ժակ Շիրակի կառավարման տարիներին մենք հիանալի հարաբերություններ ունեինք, եւ նա լավ էր տրամադրված Թուրքիայի հանդեպ։ Բայց իրավիճակը փոխվել է։ Եվրախորհուրդն իր կանոններն է թելադրում»։ Նա ընդգծել է, որ Եվրամիության անդամ լինելով՝ Թուրքիան կամուրջ կդառնա 1,5 մլրդ մահմեդականների եւ ոչ մահմեդականների միջեւ։ «Նրանք պետք է հասկանան դա։ Եթե նրանք անտեսեն այդ փաստը, դա կթուլացնի ԵՄ-ն»,- հայտարարել է Էրդողանը։ Խոսելով Իրանում նախագահական ընտրություների մասին՝ Էրդողանը հայտարարել է. «Ահմադինեջադը հաղթող է հայտարարվել, եւ այդ առիթով մենք շնորհավորել ենք նրան»։

No comments: