Tuesday, October 27, 2009

Հրանուշ Խառատյան. Հայ եւ թուրք մասնագետների համատեղ նախաձեռնությունը ողջունելի է

News.am. 26-10-2009- «Եթե Թուրքիան Հայաստանի հետ քննարկում է Անիի վերականգնման հարցը, դա արդեն լավ է. այլ հարց է՝ նախաձեռնությունը շարունակակա՞ն բնույթ կունենա, թե՞ կսահմանփակվի միայն Անիի վերականգնմամբ՝ շրջանցելով Թուրքիայում գտնվող հայկական այլ հուշարձանների պահպանության հարցը. այդ դեպքում խնդիրն այլ հարթություն է տեղափոխվում „,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ խոսելով հայ եւ թուրք մասնագետների համատեղ ջանքերով Անին մոտ ժամանակներս վերականգնելու պայմանավորվածության մասին։ Ի սկզբանե նշելով, որ ինքը տեղյակ չէ հարցին, նա, այնուամենայիվ, նկատեց, որ հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի դիրքորոշումն ու քննարկման ընթացքում առաջադրված հարցերը։ Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ երեւույթին կարելի է տարբեր տեսանկյուններից նայել. եթե համագործակցությունը փորձ է, որ նպատակ ունի վերջնական ոչնչացումից փրկել Թուրքիայում գտնվող հայկական հուշարձանները եւ փաստել դրանց հայկական պատկանելության մասին, ապա դա միայն ողջունելի է, բայց եթե ծրագիրը սահմանափակվելու է միայն Անիի վերականգնմամբ եւ օրակարգից դուրս է թողնելու հայկական մյուս կոթողների պահպանության հարցը, դա արդեն այլ խնդիր է։ “Ամեն դեպքում, համատեղ նախաձեռնությունը ողջունելի է եւ հետաքրքիր կլինի այն կյանքի կոչել»,- եզրափակեց ազգագրագետը։

No comments: