«Լրագիր» 24-10-2009- Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է, հայտարարել է ԱՄՆ֊ի փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում` Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ վերջին զարգացումները մի կողմից բազմաթիվ հնարավորություններ, մյուս կողմից` ռիսկեր են պարունակում, Ջո Բայդենն ասել է. 'Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից եւ դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, դուք տեսնում եք` ինչ է կատարվում այժմ մյուս` երկարատեւ եւ լուծում չստացած տարաձայնություններում':
Կարծիք հայտնելով, թե տարածաշրջանի երկրները սկսել են հասկանալ, որ ընդարձակ համագործակցությունը բխում է իրենց սեփական շահերից, Բայդենն ասել է. 'Այդ համագործակցությանը ոչ թե սերն է դրդում, այլ անհրաժեշտությունն ու կարիքը':
'Շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում, որը վտանգներ է պարունակում, սակայն, ես կպնդեի, որ հնարավորություններն ավելի են, քան վտանգները: Ես առավել դրական, քան բացասական զարգացումներ եմ տեսնում, սակայն այս ամենը հմտություններ եւ ավելի շատ հաջողություն է պահանջում: Այնպես որ, մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի եւ Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջեւ են կանգնած', ասել է ԱՄՆ֊ի փոխնախագահը:
'Եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք. տասը տարի անց այդ տարածաշրջանը իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյոք մենք հաջողել ենք 21-րդ դարում իրական փոփոխությունների հասնել աշխարհում, կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահն ու ընդգծել,- Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչի կհանգեցնի առաջընթացի բացակայությունը Հարավային Կովկասում, եւ, քանի որ շատերն են աշխատում այդ ուղղությամբ, ես ավելի շատ լավատես եմ, քան հոռետես':
Անդրադառնալով Կրեմլի դերակատարությանը տարածաշրջանում` Բայդենն ասել է, թե Ռուսաստանը հիմնական դերակատարներից մեկն է եւ կարող է էական ուժ լինել` դրական փոփոխությունների համար: 'Մենք փորձում ենք վերաբեռնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մենք չենք ջնջում անցյալը: Մենք հստակ ընդգծում ենք, որ կա երկու սկզբունք, որոնք քննարկման ենթակա չեն. առաջին` չպետք է լինեն ազդեցության ոլորտներ, եւ երկրորդ` ցանկացած պետություն պետք է անարգել իր որոշումը կայացնի` ցանկացած դաշինքի միանալու շուրջ':Monday, October 26, 2009
ԲԱՅԴԵՆ. ԲԱՐԴ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
«Լրագիր» 24-10-2009- Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է, հայտարարել է ԱՄՆ֊ի փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում` Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ վերջին զարգացումները մի կողմից բազմաթիվ հնարավորություններ, մյուս կողմից` ռիսկեր են պարունակում, Ջո Բայդենն ասել է. 'Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից եւ դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, դուք տեսնում եք` ինչ է կատարվում այժմ մյուս` երկարատեւ եւ լուծում չստացած տարաձայնություններում':
Կարծիք հայտնելով, թե տարածաշրջանի երկրները սկսել են հասկանալ, որ ընդարձակ համագործակցությունը բխում է իրենց սեփական շահերից, Բայդենն ասել է. 'Այդ համագործակցությանը ոչ թե սերն է դրդում, այլ անհրաժեշտությունն ու կարիքը':
'Շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում, որը վտանգներ է պարունակում, սակայն, ես կպնդեի, որ հնարավորություններն ավելի են, քան վտանգները: Ես առավել դրական, քան բացասական զարգացումներ եմ տեսնում, սակայն այս ամենը հմտություններ եւ ավելի շատ հաջողություն է պահանջում: Այնպես որ, մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի եւ Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջեւ են կանգնած', ասել է ԱՄՆ֊ի փոխնախագահը:
'Եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք. տասը տարի անց այդ տարածաշրջանը իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյոք մենք հաջողել ենք 21-րդ դարում իրական փոփոխությունների հասնել աշխարհում, կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահն ու ընդգծել,- Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչի կհանգեցնի առաջընթացի բացակայությունը Հարավային Կովկասում, եւ, քանի որ շատերն են աշխատում այդ ուղղությամբ, ես ավելի շատ լավատես եմ, քան հոռետես':
Անդրադառնալով Կրեմլի դերակատարությանը տարածաշրջանում` Բայդենն ասել է, թե Ռուսաստանը հիմնական դերակատարներից մեկն է եւ կարող է էական ուժ լինել` դրական փոփոխությունների համար: 'Մենք փորձում ենք վերաբեռնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մենք չենք ջնջում անցյալը: Մենք հստակ ընդգծում ենք, որ կա երկու սկզբունք, որոնք քննարկման ենթակա չեն. առաջին` չպետք է լինեն ազդեցության ոլորտներ, եւ երկրորդ` ցանկացած պետություն պետք է անարգել իր որոշումը կայացնի` ցանկացած դաշինքի միանալու շուրջ':
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment