Sunday, October 25, 2009

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 24-10-2009- Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պատգամավորների հանդիպումը, որին ամեն երկրից մասնակցում էին հինգական պատգամավորներ, ինչպես նաեւ Ռուսաստանում երկու երկրների դեսպանները, ավարտվել է: Հանդիպման մասնակից ադրբեջանական պատվիրակության անդամ Սաբիր Հաջիեւը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հարցը. «Մենք հայկական կողմի հետ չենք բանակցել հարցի լուծման ուղղությամբ: Հայտնի է, որ ադրբեջանական եւ հայկական պատգամավորական պատվիրակությունները բազմիցս հանդիպումներ են ունենում Եվրոխորհրդի շրջանակներում, մոսկովյան հանդիպումը նման տիպի էր: Մեր նպատակն էր աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտաքին գործերի նախարարների հանդիպումների կազմակերպմանը: Մենք խոսել ենք նաեւ խորհրդարանների համագործակցության անհրաժեշտության մասին», հայտարարել է Հաջիեւը: Ադրբեջանցի պատգամավորը շեշտել է նաեւ, որ հանդիպման ընթացքում չի շոշոփվել հայ-թուրքական հաշտեցման թեման: «Ընդունել ենք որոշում` նման հանդիպումները հաճախակի կազմակերպելու մասին», եզրափակել է Հաջիեւը:

No comments: