HayInfo- 24-10-2009- Երեկ Ստամբուլում կայացել է Այդին համալսարանի և Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի կազմակերպած համաժողովը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհները։ Բացի այդ, ներկաները խոսել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև գրեթե մեկ շաբաթ շարունակվող դրոշների պատերազմի մասին, հայտնում է Today's Zaman-ը։
Համաժողովի ընթացքում Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Օնուր Օյմենը նշել է, որ իրենք արել են հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության առաջխաղացման համար։ «Այսօր տարածաշրջանը ապահով չէ։ Մենք ականատես եղանք նախորդ տարի վրաց-ռուսական պատերազմին։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նույնպես փխրուն է. տարածաշրջանում կա պատերազմների հավանականություն»,- հայտարարել է Օյմենը։
Քննդատելով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավարությանը հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրելու համար՝ Օյմենը նշել է, որ Արձանագրությունները և Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը Դեյվիդ Ֆիլիպսի՝ Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի առաջատար ավագ վերլուծաբանի նախագիծն է։
Ինչպես հայտարարել է Օնուր Օյմենը, հայ-թուրքական Արձանագրությունների մեջ ներառված չէ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ որպես հայ-թուրքական սահմանի բացման նախապայման, ոչ էլ Կարսի պայմանագիրը։
«Եթե մենք գանք իշխանության, մենք կպատռենք այդ Արձանագրությունները»,- ընդգծել է Օյմենը:Այդ մասին հաղորդում է Թերթ.ամSunday, October 25, 2009
Թուրք ընդդիմադիրը ցանկանում է պատռել Արձանագրությունները
HayInfo- 24-10-2009- Երեկ Ստամբուլում կայացել է Այդին համալսարանի և Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի կազմակերպած համաժողովը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհները։ Բացի այդ, ներկաները խոսել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև գրեթե մեկ շաբաթ շարունակվող դրոշների պատերազմի մասին, հայտնում է Today's Zaman-ը։
Համաժողովի ընթացքում Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Օնուր Օյմենը նշել է, որ իրենք արել են հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության առաջխաղացման համար։ «Այսօր տարածաշրջանը ապահով չէ։ Մենք ականատես եղանք նախորդ տարի վրաց-ռուսական պատերազմին։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նույնպես փխրուն է. տարածաշրջանում կա պատերազմների հավանականություն»,- հայտարարել է Օյմենը։
Քննդատելով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավարությանը հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրելու համար՝ Օյմենը նշել է, որ Արձանագրությունները և Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը Դեյվիդ Ֆիլիպսի՝ Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի առաջատար ավագ վերլուծաբանի նախագիծն է։
Ինչպես հայտարարել է Օնուր Օյմենը, հայ-թուրքական Արձանագրությունների մեջ ներառված չէ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ որպես հայ-թուրքական սահմանի բացման նախապայման, ոչ էլ Կարսի պայմանագիրը։
«Եթե մենք գանք իշխանության, մենք կպատռենք այդ Արձանագրությունները»,- ընդգծել է Օյմենը:Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment