Saturday, October 3, 2009

«Միացում» շարժումը կազմակերպում է Հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշական այրում

/PanARMENIAN.Net/ 03.10.2009 - Թուրքական Արձանագրությունների վավերացումը կանխելու նպատակով «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպում է «Արձանագրությունների» խորհրդանշական այրում, ինչպես նաեւ ստորագրահավաք: Նախաձեռնության անդամները եւ համակիրները հոկտեմբերի 6-ին, ժամը 17:30-ին Մերգելյանի ինստիտուտի մոտից երթով այցելելու են Հայոց Եղեռնի հուշակոթող, որտեղ տեղի կունենա «Արձանագրությունների» խորհրդանշական այրումը: Հոկտեմբերի 7-ից Երեւանի բոլոր համայնքներում, յուրաքանչյուր օրը մեկ համայնքում, կսկսվի ստորագրահավաքի գործընթաց, որի ընթացքում մասնակցին հնարավորություն կտրվի նաեւ իրականացնել «Արձանագրությունների» խորհրդանշական այրում, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «Միացում» ազգային նախաձեռնությունում:

No comments: