Lragir 07/11/2009- Թուրքիայի ԱԳ նախարար Մեհմեդ Դավութօղլուն Փարիզում լրագրողներին հայտարարել է, թե առանց Ղարաբաղի հակամարտության լուծման հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի: Նրա խոսքով, իրենք ռուս, ամերիկացի եւ եվրոպացի գործընկերներին հստակ շարադրել են սեփական դիրքորոշումը՝ մինչեւ առաջընթաց չլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, արձանագրությունները չեն վավերացվի: Դա Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների կարծիքն է, իսկ մենք հարգում ենք այդ կարծիքը, ասել է Դավութօղլուն: Նա ասել է նաեւ, թե իր ֆրանսիացի գործընկերոջը խորհուրդ է տվել ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունն, ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն համալիր:
Ասուլիսի ժամանակ վեճ է ծագել Դավութօղլուի եւ հայ լրագրողի միջեւ: Վերջինս հարց է ուղղել նրան ցեղասպանության մասին, ինչին ի պատասխան նախարարը նյարդայնացած պատասխան է տվել, հիշեցնելով ադրբեջանական տարածքների 'օկուպացիան, հարյուր հազարավոր փախստականներին' եւ ասել, թե իրենց միակ նպատակն է օգնել այդ մարդկանց վերադառնալ իրենց տները:Saturday, November 7, 2009
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՎԻՃԵԼ Է ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ
Lragir 07/11/2009- Թուրքիայի ԱԳ նախարար Մեհմեդ Դավութօղլուն Փարիզում լրագրողներին հայտարարել է, թե առանց Ղարաբաղի հակամարտության լուծման հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի: Նրա խոսքով, իրենք ռուս, ամերիկացի եւ եվրոպացի գործընկերներին հստակ շարադրել են սեփական դիրքորոշումը՝ մինչեւ առաջընթաց չլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, արձանագրությունները չեն վավերացվի: Դա Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների կարծիքն է, իսկ մենք հարգում ենք այդ կարծիքը, ասել է Դավութօղլուն: Նա ասել է նաեւ, թե իր ֆրանսիացի գործընկերոջը խորհուրդ է տվել ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունն, ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն համալիր:
Ասուլիսի ժամանակ վեճ է ծագել Դավութօղլուի եւ հայ լրագրողի միջեւ: Վերջինս հարց է ուղղել նրան ցեղասպանության մասին, ինչին ի պատասխան նախարարը նյարդայնացած պատասխան է տվել, հիշեցնելով ադրբեջանական տարածքների 'օկուպացիան, հարյուր հազարավոր փախստականներին' եւ ասել, թե իրենց միակ նպատակն է օգնել այդ մարդկանց վերադառնալ իրենց տները:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment