News.am. 16-1-2012- 2011 թվականին, Թուրքիան ամեն կերպ խոչընդոտել է 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացմանը: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվության մեջ:
«Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից, որը բազմիցս նշել է. ժամանակն է, որ թուրքական կողմը գործնական քայլ կատարի առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման եւ իրականացման ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին Հայաստանը տրամադրել է 40 տոննա մարդասիրական օգնություն:
Վերահաստատվել է, նաեւ, որ միջազգային հանրությունը շարունակել է իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին` Ցյուրիխում: Սակայն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է, կապված Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման հետ, որը նախապայմաններ է առաջ քաշում:Monday, January 16, 2012
Հայաստանի ԱԳՆ. Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանի միջազգային հանրության կողմից
News.am. 16-1-2012- 2011 թվականին, Թուրքիան ամեն կերպ խոչընդոտել է 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացմանը: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվության մեջ:
«Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից, որը բազմիցս նշել է. ժամանակն է, որ թուրքական կողմը գործնական քայլ կատարի առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման եւ իրականացման ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին Հայաստանը տրամադրել է 40 տոննա մարդասիրական օգնություն:
Վերահաստատվել է, նաեւ, որ միջազգային հանրությունը շարունակել է իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին` Ցյուրիխում: Սակայն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է, կապված Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման հետ, որը նախապայմաններ է առաջ քաշում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment