Saturday, November 21, 2009

Իրանում սկսվում են լայնածավալ ռազմաական զորավարժություններ

NEWS.am 21.11.2009 - Իրանում վաղվանից կսկսի լայնածավալ ռազմական զորավարժություններ: Այս մասին նոյմեբերի 21-ին հաղորդում է Irna լրատվական գործակալոթւյունը: Զորավարժություններին կմասնակցեն ինչպես «Իսլամի հեղափոխության պահապաններ» հակաօդային կորպուսը, այնպես էլ Իրանի կանոնավոր բանակի ուժերը: Զորավարժությունների մանրամասնությունները դեռ չեն հայտնում: Press TV-ի հաղորդմամբ զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով եւ կտեւեն 5 օր: Ինչպես հայտարարել է Իրանի հակաօդային ուժերի հրամանատարության գեներալ Ահմադ Միգանին վարժանքերն կանցկացվեն Արակ, Իսֆահան եւ Յեզդ քաղաքների մոտ: Վարժությունները նրա խոսքով նապատակ ունեն ետ մղել միջուկային օբյեկտների նկատմամբ ցանակացած հարձակում:

No comments: