Panorama.am 21.11.2009 - Այսօր առավոտյան ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունք ավարտվի, պատերազմը տարածաշրջանում կվերսկսվի»:
Հենց սկզբից նկատենք, որ Իլհամ Ալիևը այսպիսի ուղղակի սպառնալիք պարունակող հայտարարություն չի արել: Նա ընդամենը կրկնել է իր նախկին (վերջին անգամ` նոյեմբերի 17-ին) արած հայտարարությունը. «Եթե այդ հանդիպումը ավարտվի անարդյունք, ապա բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, և այդ դեպքում մենք այլ ճանապարհ չենք ունենա: Մենք պետք է պատրաստ լինենք դրան (պատերազմին)»:
Այս հայտարարությունն Ադրբեջանի նախագահն արել է նոյեմբերի 20-ին` Գերանբոյի շրջանում ներքին տեղահանվածների համար կառուցված ավանի շահագործման հանձնելու արարողության ժամանակ: Ճիշտ նույն ձևակերպումները նա արտաբերել է նաև նոյեմբերի 17-ին Բաքվում` նույն լսարանի առաջ: Այդ անգամ նույնպես ներքին տեղահանվածների բնակարանամուտ էր նշվում:
Փաստորեն, որդի Ալիևը երեք օրվա տարբերությամբ սպառնալից հայտարարություններ է հնչեցնում` նույն շեշտադրումներով, գրեթե նույն լսարանի առջև: Սրան դեռ կանդրադառնանք:
Իլհամ Ալիևի հայտարարությունը` ոչ բովանդակության, ոչ ձևի առումով նորություն չէ: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ նա, որպես կանոն, հայտարարություն անում է: Մյուս կողմից` նույն փորձը վկայում է, որ այդ հայտարարությունների բովանդակությունն էական փոփոխություններ չեն կրում. պատերազմի սպառնալիք, Հայաստանի նկատմամբ առավելության հասնել, ռազմական բյուջեի ծավալներ և այլն: Վերջին երկու հայտարարություններն այս առումով օրինաչափ էին: Նոյեմբերի 17-ի հայտարարության բովանդակությանն անդրադարձել ենք (տես «Իլհամ Ալիեվը սպառնում է` հակասելով ինքն իրեն»): Քանի որ ասելիքը կրկնվել է, այս անգամ ընթերցողի ուշադրությունը հրավիրենք հարակից դրսևորումներին:
Իլհամ Ալիևի (ու նրա թիմի) մոտեցումն ակնհայտ է: Ասելիքը ներկայացնել այն հարթակից, որտեղից հնարավոր կլինի քաղաքական դիվիդենտներ շահել թե’ երկրի ներսում, թե’ արտերկրում: Այս տեսանկյունից` տեղահանված անձանց հետ առանձնազրույցը փայլուն լուծում է: Մի կողմից տպավորություն է ստեղծվում, թե ժողովրդի առաջնորդը մտահոգվում է նրանց խնդիրներով, ավելին` ռևանշիստական բնույթի հայտարարություններ է անում դրա համար առավելապես էմոցիոնալ ֆոն ապահովող շերտի հետ շփման միջոցով: Միևնույն ժամանակ` այդկերպ արտաքին աշխարհին ազդակներ են ուղղվում պատերազմի հետևանքների մասին:
Բացի այս ամենը` Իլհամ Ալիևը, նման ձևաչափով ելույթ ունենալիս, արդարանալու հնարավորություն է ստեղծում («լսարանի պահանջով եմ ոչ ադեկվատ բաներ ասել» տրամաբանությամբ):
Այս հանգամանքը որքան շահավետ է Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի համար, նույնքան էլ խոցելի է դարձնում նրան` նախորդիվ վարած քարոզչական պայքարի համատեքստում: Բանն այն է, որ պաշտոնական Բաքուն հետևողականորեն հրաժարվում էր ներքին տեղահանվածների կենցաղային, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուց: Որպես հիմնավորում, ներկայացվում էր ռեսուրսներ չունենալու փաստարկը: Իսկ իրականում բոլորն էլ հասկանում էին, որ ներքին տեղահանվածների խնդրի լուծումը հետաձգելով Ալիևների կլանը, սկզբում` Հեյդարի, ապա` Իլհամի գլխավորությամբ, փորձում են սրել իրենց իսկ հայրենակիցների դրությունը` այդ փաստը հակամարտության կարգավորման գործընթացում որպես ճնշման լծակ օգտագործելու նպատակով: Այս մարտավարությունը որքանո՞վ է հաջողություն ապահովել Ադրբեջանի համար, մեկ այլ խոսակցության առարկա է: Սակայն փաստ է, որ անցնող ժամանակահատվածում սեփական կարիքներին անհաղորդ իշխանությունների նկատմամբ` ներքին տեղահանվածների դժգոհությունը զսպվել է Բաքվի քարոզիչների` «համբերեք, շուտով կվերադառնաք ձեր տները» թեմայով խոստումներով: Մինչդեռ բնակարանամուտների շքերթը վկայում է, որ այդ խոստումներն ընդամենը քամու տատանում էին:
Գանք հիմնականին: Բնակարանների հանձնմամբ, փաստորեն, Իլհամ Ալիևը գործնականում հաստատել է Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ այս փուլում փախստականների հարցի շուրջ ոչ միայն համաձայնություն չկա, այլև` այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում:Saturday, November 21, 2009
Ալիևը գործնականում ցույց տվեց, որ փախստականների վերադարձի հարց օրակարգում չկա

Գանք հիմնականին: Բնակարանների հանձնմամբ, փաստորեն, Իլհամ Ալիևը գործնականում հաստատել է Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ այս փուլում փախստականների հարցի շուրջ ոչ միայն համաձայնություն չկա, այլև` այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment