News.am.3-11-2009- Անկարայում Իսրայելի դեսպանը այցելելով Ռիզեի քաղաքապետին` զարմանք է կտրել քաղաքապետի Իսրայելի նկատմամբ արտահայտած խոսքերից: Այս մասին հայտնում է թուրքական Iha կայքէջը:
Գաբի Լեւիի՝ Թուրքիայի նահանգներով շրջայցի առաջին կանգառը եղել է Ռիզեն: Ռիզեի քաղաքապետ Հալիլ Բաքըրջըն Իսրայելի դեսպանին դիմավորել է քաղաքապետարանի շենքում: Ռիզեի քաղաքապետի եւ Իսրայելի դեսպանի միջեւ հանդիպումը այնքան էլ ջերմ չի անցել: Քաղաքապետը նշել է, որ իսրայելցի զբոսաշրջիկները Ռիզեի նահանգ ժամանելիս չեն մտնում Ռիզե քաղաք ու միանգամից առանձնանում են բնության մեջ, եւ իսրայելցիների այդ պահվածքը առաջացնում է քաղաքացիների որոշակի անհանգստությունը: Դեսպանը համաձայնել է դրա հետ եւ նշել, որ դժվար ժամանակներ են, սակայն Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները առողջ հիմքի վրա են կառուցված, եւ այս դժվար պահերից հետո այդ հարաբերությունները ավելի կամրապնդվեն: Ռիզեի քաղաքապետը շարունակել է. «Իսրայելը զավթողական քաղաքականություն է վարում: Այդ քաղաքականության հանդեպ թուրք ժողովրդի տեսակետը չի փոխվի: Իսրայելի այդ քաղաքականության պատճառով ես որպես այս նահանգի տեղական պաշտոնյա անհանգստանում եմ, որ մեր նահանգ այցելած իսրայելցի զբոսաշրջիկների գլխին ինչ որ փորձանք կգա: Այդ կանխելու համար ջանքեր ենք գործադրում»,-ասել է Ռիզեի քաղաքապետը: Իսրայելի դեսպանը նշել է, որ Իսրայելը ստիպված է նման քաղաքականություն վարում` քանի որ կա գոյության խնդիր եւ ավելացրել է, որ եթե թուրքերն էլ նման խնդրի առաջ լինեին` նման կերպ կվարվեին: Ռիզեի քաղաքապետը ավելացրել է. «Պետության անունից չեմ խոսում` այլ իմ անունից եւ ավելացնում եմ ռիզեցիների տեսակետը: Իսրայելը չի կարող խաղաղության հասնել պատերազմելով: Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որ Իսրայելը հրաժարվի պատերազմից: Այո, Ռիզեի ժողովուրդը վտանգի ժամանակ իրեն կպաշտպանի, սակայն երեխաներ կոտորելով դա չի անի»,-ասել է Ռիզեի քաղաքապետ Հալիլ Բաքըջըն: Իսրայելի դեսպան Լեւին եւ նրա հետ ժամանած անձինք զարմացած են մնացել քաղաքապետի խոսքերից եւ չեն շարունակել խոսակցությունը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Աբդուլահ Գյուլի կազմակերպած ընդունելության ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում Իսրայելից Թուրքիա կայցելի բարձրաստիճան պատվիրակություն` Իսրայելի առեւտրի նախարարի գլխավորությամբ: Իսրայելի դեսպանի՝ Թուրքիայի նահանգներով շրջագայությունը կարելի դիտարկել որպես թուրք-իսրայելական լարված հարաբերությունները մեղմելու փորձ:
2009-ի փետրվարի դավոսյան հայտնի իրադարձությունից հետո կտրուկ նվազել է Թուրքիա այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը: Նախորդ տարվա համեմատ նվազումը կազմել է մոտ 70 տոկոս: Իսկ վերջերս թուրքական TRT հեռուստաընկերության կողմից ցուցադրվող «Բաժանում» սերիալի պատճառով Թել Ավիվի սրճարանների ցանցերից մեկը ակցիա էր սկսել եւ հրաժարվում էր վաճառել թուրքական սուրճ: «Բաժանում» հեռուստասերիալը ուներ հակաիսրայելական ուղղվածություն, ինչը առիթ էր հանդիսացել, որ այն քննադատվի Իսրայելում:Wednesday, November 4, 2009
Իսրայելի դեսպանը, Թուրքիայով շրջագայելիս, Ռիզեում ծանր խոսքեր է լսել իր երկրի հասցեին
News.am.3-11-2009- Անկարայում Իսրայելի դեսպանը այցելելով Ռիզեի քաղաքապետին` զարմանք է կտրել քաղաքապետի Իսրայելի նկատմամբ արտահայտած խոսքերից: Այս մասին հայտնում է թուրքական Iha կայքէջը:
Գաբի Լեւիի՝ Թուրքիայի նահանգներով շրջայցի առաջին կանգառը եղել է Ռիզեն: Ռիզեի քաղաքապետ Հալիլ Բաքըրջըն Իսրայելի դեսպանին դիմավորել է քաղաքապետարանի շենքում: Ռիզեի քաղաքապետի եւ Իսրայելի դեսպանի միջեւ հանդիպումը այնքան էլ ջերմ չի անցել: Քաղաքապետը նշել է, որ իսրայելցի զբոսաշրջիկները Ռիզեի նահանգ ժամանելիս չեն մտնում Ռիզե քաղաք ու միանգամից առանձնանում են բնության մեջ, եւ իսրայելցիների այդ պահվածքը առաջացնում է քաղաքացիների որոշակի անհանգստությունը: Դեսպանը համաձայնել է դրա հետ եւ նշել, որ դժվար ժամանակներ են, սակայն Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները առողջ հիմքի վրա են կառուցված, եւ այս դժվար պահերից հետո այդ հարաբերությունները ավելի կամրապնդվեն: Ռիզեի քաղաքապետը շարունակել է. «Իսրայելը զավթողական քաղաքականություն է վարում: Այդ քաղաքականության հանդեպ թուրք ժողովրդի տեսակետը չի փոխվի: Իսրայելի այդ քաղաքականության պատճառով ես որպես այս նահանգի տեղական պաշտոնյա անհանգստանում եմ, որ մեր նահանգ այցելած իսրայելցի զբոսաշրջիկների գլխին ինչ որ փորձանք կգա: Այդ կանխելու համար ջանքեր ենք գործադրում»,-ասել է Ռիզեի քաղաքապետը: Իսրայելի դեսպանը նշել է, որ Իսրայելը ստիպված է նման քաղաքականություն վարում` քանի որ կա գոյության խնդիր եւ ավելացրել է, որ եթե թուրքերն էլ նման խնդրի առաջ լինեին` նման կերպ կվարվեին: Ռիզեի քաղաքապետը ավելացրել է. «Պետության անունից չեմ խոսում` այլ իմ անունից եւ ավելացնում եմ ռիզեցիների տեսակետը: Իսրայելը չի կարող խաղաղության հասնել պատերազմելով: Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որ Իսրայելը հրաժարվի պատերազմից: Այո, Ռիզեի ժողովուրդը վտանգի ժամանակ իրեն կպաշտպանի, սակայն երեխաներ կոտորելով դա չի անի»,-ասել է Ռիզեի քաղաքապետ Հալիլ Բաքըջըն: Իսրայելի դեսպան Լեւին եւ նրա հետ ժամանած անձինք զարմացած են մնացել քաղաքապետի խոսքերից եւ չեն շարունակել խոսակցությունը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Աբդուլահ Գյուլի կազմակերպած ընդունելության ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում Իսրայելից Թուրքիա կայցելի բարձրաստիճան պատվիրակություն` Իսրայելի առեւտրի նախարարի գլխավորությամբ: Իսրայելի դեսպանի՝ Թուրքիայի նահանգներով շրջագայությունը կարելի դիտարկել որպես թուրք-իսրայելական լարված հարաբերությունները մեղմելու փորձ:
2009-ի փետրվարի դավոսյան հայտնի իրադարձությունից հետո կտրուկ նվազել է Թուրքիա այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը: Նախորդ տարվա համեմատ նվազումը կազմել է մոտ 70 տոկոս: Իսկ վերջերս թուրքական TRT հեռուստաընկերության կողմից ցուցադրվող «Բաժանում» սերիալի պատճառով Թել Ավիվի սրճարանների ցանցերից մեկը ակցիա էր սկսել եւ հրաժարվում էր վաճառել թուրքական սուրճ: «Բաժանում» հեռուստասերիալը ուներ հակաիսրայելական ուղղվածություն, ինչը առիթ էր հանդիսացել, որ այն քննադատվի Իսրայելում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment