Wednesday, November 4, 2009

Ղարաբաղցիները մտադիր չեն հանձնել ազատագրված տարածքները

/PanARMENIAN.Net/ 04.11.2009 - Լեռնային Ղարաբաղի քաղաքացին մտադիր չէ հանձնել ազատագրված տարածքները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մադրիդյան սկզբունքների մասին առաջին վավերագրական «Մխացող պատրույք» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: «Մենք որոշել ենք ստեղծել մեր ֆիլմը` հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները Հայաստանի կյանքում: Ի վերջո, կգա մի օր, երբ մեզ կարող են փաստի առջեւ կանգնեցնել Ղարաբաղի հարցի առումով»,-ասել է ռեժիսորը: Ջ.Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատել է լինել առավելագույնս անաչառ ու օբյեկտիվ ֆիլմի ստեղծման ընթացքում եւ նպատակ է հետապնդել ներկայացնել ղարաբաղիցների կարծիքը Մադրիդյան սկզբունքների մասին: «Ի՞նչ է այսօր առաջարկում Մադրիդյան փաստաթուղթը` հայկական զորքերի դուրսբերում տարածքներից, որոնք ազատագրվել են մեր զինվորների արյան գնով, ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր տարածքներ Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց: Ի՞նչ դա կտա: Անկասկած, դա կհանգեցնի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գործերին միջամտելուն, եւ 20-ամյա վաղեմության պատմությունը կկրկնվի: Բայց չէ որ Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել եւ ԼՂՀ ժողովուրդն արդեն ինքնորոշվել է»,-ասել է ռեժիսորը: Նա հավելել է, որ այսօր ԼՂՀ ցանկացած քաղաքացի իրազեկ չէ ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացմանը: «Եթե մենք այսօր հանձնենք մեր տարածքները, Բաքվի ախորժակը միայն կավելանա: Մենք այսօր արեւելյան ճակատ ունենք Ադրբեջանի հետ, որը պաշտպանում է ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի սահմանը»,-ասել է Ավետիսյանը: Ըստ նրա, Մադրիդյան սկզբունքներն այն ականն են, որը վաղ թե ուշ կպայթի եւ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ հրաժարվի այդ սկզբունքներից: «Մխացող պատրույք» ֆիլմն արդեն զետեղված է Youtube կայքում:

No comments: