Tert.am. 28-11-2009- Իշխող Հանրապետական կուսակցության այսօրվա համագումարին ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և հայ–թուրքական հարաբերություններին։
Երկու հարցում էլ նա վերահաստատել է նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է Ղարաբաղի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։
«Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով», – ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ։
«Սակայն հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանն ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել։ Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող և վճռական` գործը մինչև վերջ հասցնելու հարցում» – նշել է ՀՀ նախագահը։
Նա ավելացրել է, որ «անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները»։
«Մենք ի լուր աշխարհի հաստատապես հայտարարել ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխվի մարդու և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա։ Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ։ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը», – հավելել է Սերժ Սարգսյանը։Sunday, November 29, 2009
Ղարաբաղի դեմ ոտնձգություններին կպատասխանենք կոշտ մեթոդներով. Սերժ Սարգսյան
Tert.am. 28-11-2009- Իշխող Հանրապետական կուսակցության այսօրվա համագումարին ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և հայ–թուրքական հարաբերություններին։
Երկու հարցում էլ նա վերահաստատել է նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է Ղարաբաղի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։
«Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով», – ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ։
«Սակայն հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանն ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել։ Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող և վճռական` գործը մինչև վերջ հասցնելու հարցում» – նշել է ՀՀ նախագահը։
Նա ավելացրել է, որ «անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները»։
«Մենք ի լուր աշխարհի հաստատապես հայտարարել ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխվի մարդու և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա։ Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ։ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը», – հավելել է Սերժ Սարգսյանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment