News.am. 28-11-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Nabucco-ի նախագծի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ որեւէ կապ չկա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական gercekgun կայքէջը։
Թուրքական խորհրդարանի սկանդալային, ընդդիմադիր կին պատգամավոր Ջանան Արըթմանը հարցրել է արտգործնախարար Դավութօղլուին, թե ինչ կապ կա Nabucco-ի նախագծի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության միջեւ։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սկսել է հարաբերություններ զարգացնել, սակայն տարբեր պատճառներով այն կիսատ է մնացել։
«2008 թվականի օգոստոսին Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները եւս մեկ անգամ վկայեցին, որ տարածաշրջանում առկա է անվտանգությունը, կայունությունը եւ համագործակցությունը վտանգող իրադրություն։ Այդ համատեքստում մենք օրակարգ բերեցինք Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմը եւ հրավիրեցին դրան անդամակցել հակամարտության կողմեր հանդիսացող բոլոր երկրներին՝ այդ թվում Հայաստանին։ Հայաստանի հետ մեր խնդիրները վերացնելու համար երկխոսություն ենք սկսել, որը արագացել է։
Հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Ադրբեջանի շահերին չեն վնասում։ Մենք համապատասխան տեղեկություններ Ադրբեջանին տրամադրել ենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր պետության հողերի ամբողջականության պես սուրբ է։ Ստորագրված արձանագրությունները կնպաստեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնմանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունով հանդերձ՝ խաղաղության առաջը կբացեն։ Արձանագրությունները ներկայացված են խորհրդարան, եւ երբ ու ինչպես կվավերացվեն, դա խորհրդարանի գործառույթն է»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կին պատգամավոր Ջանան Արըթմանը հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանի հետ սահմանի բացումով չի կասեցվի Nabucco-ի նախագիծը։ Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության եւ Nabucco-ի նախագծի միջեւ որեւէ կապ չկա։Sunday, November 29, 2009
Դավութօղլուն արձանագրությունների վավերացման պատասխանատվությունը ամբողջովին խորհրդարանի վրա գցելով՝ ակնհայտ ժամանակ է ձգում
News.am. 28-11-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Nabucco-ի նախագծի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ որեւէ կապ չկա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական gercekgun կայքէջը։
Թուրքական խորհրդարանի սկանդալային, ընդդիմադիր կին պատգամավոր Ջանան Արըթմանը հարցրել է արտգործնախարար Դավութօղլուին, թե ինչ կապ կա Nabucco-ի նախագծի եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության միջեւ։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սկսել է հարաբերություններ զարգացնել, սակայն տարբեր պատճառներով այն կիսատ է մնացել։
«2008 թվականի օգոստոսին Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները եւս մեկ անգամ վկայեցին, որ տարածաշրջանում առկա է անվտանգությունը, կայունությունը եւ համագործակցությունը վտանգող իրադրություն։ Այդ համատեքստում մենք օրակարգ բերեցինք Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմը եւ հրավիրեցին դրան անդամակցել հակամարտության կողմեր հանդիսացող բոլոր երկրներին՝ այդ թվում Հայաստանին։ Հայաստանի հետ մեր խնդիրները վերացնելու համար երկխոսություն ենք սկսել, որը արագացել է։
Հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Ադրբեջանի շահերին չեն վնասում։ Մենք համապատասխան տեղեկություններ Ադրբեջանին տրամադրել ենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր պետության հողերի ամբողջականության պես սուրբ է։ Ստորագրված արձանագրությունները կնպաստեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնմանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունով հանդերձ՝ խաղաղության առաջը կբացեն։ Արձանագրությունները ներկայացված են խորհրդարան, եւ երբ ու ինչպես կվավերացվեն, դա խորհրդարանի գործառույթն է»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կին պատգամավոր Ջանան Արըթմանը հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանի հետ սահմանի բացումով չի կասեցվի Nabucco-ի նախագիծը։ Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության եւ Nabucco-ի նախագծի միջեւ որեւէ կապ չկա։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment