News.am. 27-11-2009- 1988թ. Կարեն Դեմիրճյանին պաշտոնանկ արեցին, որովհետեւ նա նա չճզմեց ղարաբաղյան շարժումը, չգնդակահարեց սեփական ժողովրդին: Այդ մասին նոյեմբերի 26-ին ՀԺԿ գրասենյակում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նշենք, որ 1974թ. նոյեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանն ընտրվել է Հայկոմկուսի առաջին քարտուղար: Դեմիրճյանի տուն-թանգարանի առջեւ այսօր նրա կիսանդրին է կանգնեցվել, իսկ թանգարանում բացվել է նրա գործունեությանը նվիրված ցուցահանդես:
Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի առաջին նախագահը, որն իր խոսքում նկատեց, թե իր համար Կարեն Դեմիրճյանի գործունեության ամենակարեւոր փաստը նրա վերաբերմունքն էր Ղարաբաղի հարցին եւ ղարաբաղյան շարժմանը: «Ոչ մեկը դեռեւս չի գնահատել, թե ինչու 1988թ. մայիսին Կարեն Դեմիճյանին պաշտոնանկ արեցին: Կարեն Դեմիրճյանը պաշտոնանկ արվեց բացառապես մեկ պատճառով, որ չճզմեց ղարբաղյան շարժումը, չգնդակահարեց սեփական ժողովրդին. մի բան, որ Գորբաչովը չէր կարող նրան ներել: Ինձ համար սա թերեւս Կարեն Դեմիրճյանի կենսագրության ամենապատմական էջերից, գուցեեւ ամենակարեւոր էջերից մեկն է»,- նշեց Տեր-Պետրոսյանն ու հավելեց. «Ժողովրդի ղեկավարը, որը չգնաց իր ժողովրդի դեմ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը մարտի 1-ին սառնասրտորեն գնադակահարեց սեփական ժողովրդին, ինչպես այսօր սաֆարիում գնդակահարում են փղերին եւ ռնգեղջյուրներին»:Saturday, November 28, 2009
Ժողովրդի իսկական ղեկավարը չի գնդակահարում իր ժողովրդին
News.am. 27-11-2009- 1988թ. Կարեն Դեմիրճյանին պաշտոնանկ արեցին, որովհետեւ նա նա չճզմեց ղարաբաղյան շարժումը, չգնդակահարեց սեփական ժողովրդին: Այդ մասին նոյեմբերի 26-ին ՀԺԿ գրասենյակում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նշենք, որ 1974թ. նոյեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանն ընտրվել է Հայկոմկուսի առաջին քարտուղար: Դեմիրճյանի տուն-թանգարանի առջեւ այսօր նրա կիսանդրին է կանգնեցվել, իսկ թանգարանում բացվել է նրա գործունեությանը նվիրված ցուցահանդես:
Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի առաջին նախագահը, որն իր խոսքում նկատեց, թե իր համար Կարեն Դեմիրճյանի գործունեության ամենակարեւոր փաստը նրա վերաբերմունքն էր Ղարաբաղի հարցին եւ ղարաբաղյան շարժմանը: «Ոչ մեկը դեռեւս չի գնահատել, թե ինչու 1988թ. մայիսին Կարեն Դեմիճյանին պաշտոնանկ արեցին: Կարեն Դեմիրճյանը պաշտոնանկ արվեց բացառապես մեկ պատճառով, որ չճզմեց ղարբաղյան շարժումը, չգնդակահարեց սեփական ժողովրդին. մի բան, որ Գորբաչովը չէր կարող նրան ներել: Ինձ համար սա թերեւս Կարեն Դեմիրճյանի կենսագրության ամենապատմական էջերից, գուցեեւ ամենակարեւոր էջերից մեկն է»,- նշեց Տեր-Պետրոսյանն ու հավելեց. «Ժողովրդի ղեկավարը, որը չգնաց իր ժողովրդի դեմ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը մարտի 1-ին սառնասրտորեն գնադակահարեց սեփական ժողովրդին, ինչպես այսօր սաֆարիում գնդակահարում են փղերին եւ ռնգեղջյուրներին»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment