Tert.am. 27-11-2009- Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանն իր նոր կարճամետրաժ ֆիլմում ներկայացրել է 1910թ. Կոնստանդնուպոլսի շների պատմությունը, թե ինչպես են նոր իշխանության եկած երիտասարդ թուրքերը որոշել ու բնաջնջել 30 հազար շուն:
Ֆրանս-թուրքական համատեղ այս արտադրությունը թուրքերը կոչել են «Անիծված կղզի»: Սերժ Ավետիքյանը, սակայն, չի մոռացել, որ մի փոքր ավելի վաղ նույն երիտթուրքերը Ադանայում հայերի ջարդեր էին իրականացրել, բայց դրան ինքն ամենևին չի անդրադարձել:
«Ինձ հետքրքիր է այսօր պատմել այն, ինչ թուրքերը չեն կարող պատմել իրենց մասին: Համոզված եմ, որ ապագայում թուրքերը մեր պատմությունն իրենք են պատմելու», - համոզված է Սերժ Ավետիքյանը։ Նրա խոսքով՝ երբ սփյուռքահայ ռեժիսոր է պատմում նման պատմություն, «դա խփում է նրանց հոգուն, սրտին և ուղեղին»:
Այս ֆիլմը Սերժ Ավետիքյանը պատրաստվում է Հայաստանում ցուցադրել գալիք ամառ` «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:
Saturday, November 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment