Saturday, November 28, 2009

Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանը բանակցում է ոչ թե կարգավորման, այլ քարոզչության համար

News.am. 27-11-2009- Վաղուց ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ թե բանակցում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար, այլ օգտագործում է բանակցային գործընթացը որպես քող՝ սեփական քարոզչությունը եւ ապատեղեկատվությունը տարածելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մյունխենում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում սպրդած հակասական լուրերի մասին հարցին: «Դրա հերթական դրսեւորումն են որոշ լրատվամիջոցների հիմնազուրկ մեկնաբանությունները Մյունխենյան հանդիպման մասին, որոնք ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական կողմի հիվանդագին երեւակայության արգասիք»,- նշել է Քոչարյանը: Նշենք, որ նոյեմբերի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին Մյունխենում: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե որոշ հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել:

No comments: