Aysor.am. 27-11-2009- Ադրբեջանական «Թուրանը» հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի` խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի կոմիտեի` 2008 թ. դեկտեմբերին Ադրբեջանում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված զեկույցում ասվում է, որ Գոբուստանի բանտում ցմահ բանտարկության ենթարկված դատապարտյալները վերակացուների կողմից դաժան վերաբերմունքի են արժանանում:
Իբրև պատասխան` Ադրբեջանի իշխանությունը հայտնել է, որ Գոբուստանի բանտի աշխատակիցներին հրահանգվել է «օրենքով թույլատրված բացառիկ դեպքերում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրել»:
ԵԽ զեկույցում ասվում է, որ Գոբուստանի բանտում դատապարտյալների կյանքը շարունակում է մնալ խիստ ծանր, և որ նրանք օրվա 23 ժամն անցկացնում են բանտախցում: ԵԽ խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել ընդգրկուն ծրագիր մշակել և իրագործել ցմահ բանտարկության դատապարտվածների` խցերից դուրս զբաղմունքն ապահովելու համար: Կոմիտեն նշել է, որ ցմահ դատապարտյալներին մյուսներից առանձին պահելու համար հիմքեր չկան, ինչպես արվում է Ադրբեջանում:
Զեկույցը Ադրբեջանի ուղղիչ ծառայության կենտրոնի հիվանդանոցում միջին բժշկական անձնակազմի թվաքանակի պակասություն է գրանցել և նշել, որ ժամը 16-ից հետո, բուժանձնակազմից ոչ ոք չի մնում` հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ` զեկույցը խիստ ցածր է գնահատել հիվանդանոցում իրականացվող բժշկական ծառայությունների որակը:
Զեկույցում ասվում է, որ Մաշտաղայում գտնվող հոգեբուժարանում հոգեկան հիվանդները դաժան ֆիզիկական վերաբերմունքի են արժանանում սանիտարների և, հատկապես, բուժքույրերի կողմից, և որ հիվանդասենյակների պայմանները բավարար չեն այնտեղ հիվանդներ պահելու համար, գրում է «Թուրանը»:Saturday, November 28, 2009
Հրապարակվել է Ադրբեջանի վերաբերյալ ԵԽ «խոշտանգումների» զեկույցը
Aysor.am. 27-11-2009- Ադրբեջանական «Թուրանը» հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի` խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի կոմիտեի` 2008 թ. դեկտեմբերին Ադրբեջանում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված զեկույցում ասվում է, որ Գոբուստանի բանտում ցմահ բանտարկության ենթարկված դատապարտյալները վերակացուների կողմից դաժան վերաբերմունքի են արժանանում:
Իբրև պատասխան` Ադրբեջանի իշխանությունը հայտնել է, որ Գոբուստանի բանտի աշխատակիցներին հրահանգվել է «օրենքով թույլատրված բացառիկ դեպքերում ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրել»:
ԵԽ զեկույցում ասվում է, որ Գոբուստանի բանտում դատապարտյալների կյանքը շարունակում է մնալ խիստ ծանր, և որ նրանք օրվա 23 ժամն անցկացնում են բանտախցում: ԵԽ խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել ընդգրկուն ծրագիր մշակել և իրագործել ցմահ բանտարկության դատապարտվածների` խցերից դուրս զբաղմունքն ապահովելու համար: Կոմիտեն նշել է, որ ցմահ դատապարտյալներին մյուսներից առանձին պահելու համար հիմքեր չկան, ինչպես արվում է Ադրբեջանում:
Զեկույցը Ադրբեջանի ուղղիչ ծառայության կենտրոնի հիվանդանոցում միջին բժշկական անձնակազմի թվաքանակի պակասություն է գրանցել և նշել, որ ժամը 16-ից հետո, բուժանձնակազմից ոչ ոք չի մնում` հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ` զեկույցը խիստ ցածր է գնահատել հիվանդանոցում իրականացվող բժշկական ծառայությունների որակը:
Զեկույցում ասվում է, որ Մաշտաղայում գտնվող հոգեբուժարանում հոգեկան հիվանդները դաժան ֆիզիկական վերաբերմունքի են արժանանում սանիտարների և, հատկապես, բուժքույրերի կողմից, և որ հիվանդասենյակների պայմանները բավարար չեն այնտեղ հիվանդներ պահելու համար, գրում է «Թուրանը»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment