Sunday, November 1, 2009

Կնեսետում կարող են վերսկսվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ լսումները

/PanARMENIAN.Net/ 31.10.2009 - Երուսաղեմում «Հայ Դատի» ներկայացուցիչներն օրերս հանդիպել են Իսրայելի Կնեսետի պատգամավորների հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Երուսաղեմում «Հայ Դատի» ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը, անցկացված հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կնեսետի օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ներառման հնարավորությունը: «Մենք Կնեսետի անդամներին կոչ արեցինք չկապել օրակարգում բանաձեւի ներառումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Ապրիլին Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ են սպասվում, բայց մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի դրանք սկսվեն նախքան ապրիլ ամիսը»,- ասել է Ժորժետա Ավագյանը:

No comments: