Tert.am. 23-11-2009- Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները կարող են վերսկսվել «երկու գործոնների առկայության դեպքում», որոնք այսօր հնչեցրել է ռազմական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը:
«Գործոններից մեկը՝ եթե մեր պետականությունը ինչ-որ պատճառներով շեշտակիորեն թուլանա և մեր երկիրը դառնա խոցելի արտաքին ագրեսիայի համար: Երկրորդ պատճառը աշխարհաքաղաքական է. եթե, այսպես կոչված, աշխարհի ուժային կենտրոններին ձեռնտու լինի պատերազմի վերսկսումը»,- հայտարարել է Ջամալյանը:
Մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե պատերազմը կարող է վերսկսվել, եթե Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի` հոգեբանը նշել է, որ ռազմական հայտարարությունների նպատակը Հայաստանի բնակչության շրջանում խառնաշփոթ մտցնելն է, «ինչն իշխանություններին կստիպի զիջումների գնալ բանակցային գործընթացում»:
Նման հայտարարությամբ, հոգեբանի կարծիքով, դժվար է վախեցնել Սերժ Սարգսյանին: «Ալիևի հայտարարություններն ուղղված են հայ հասարակությանը վախեցնելուն»,- նշել է Ջամալյանը:
«Մենք պետք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կորոշի հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Ջամալյանը` նշելով, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի պատրաստվում է դրան:
Բացի այդ, նա նշել է, որ վաղուց են անցել այն ժամանակները, երբ պատերազմը սկսվում էր հայտարարելով: «Եթե կողմերից մեկն իսկապես որոշում է պատերազմել, նախապես չի հայտարարում»:
Չի կարելի թերագնահատել հակառակորդին, կարծում է Ջամալյանը` միաժամանակ հնչեցնելով բազմաթիվ փորձագետների կարծիքն այն մասին, որ «Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ»:Monday, November 23, 2009
Սերժ Սարգսյանին դժվար է վախեցնել ռազմատենչ հայտարարություններով. հոգեբան
Tert.am. 23-11-2009- Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները կարող են վերսկսվել «երկու գործոնների առկայության դեպքում», որոնք այսօր հնչեցրել է ռազմական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը:
«Գործոններից մեկը՝ եթե մեր պետականությունը ինչ-որ պատճառներով շեշտակիորեն թուլանա և մեր երկիրը դառնա խոցելի արտաքին ագրեսիայի համար: Երկրորդ պատճառը աշխարհաքաղաքական է. եթե, այսպես կոչված, աշխարհի ուժային կենտրոններին ձեռնտու լինի պատերազմի վերսկսումը»,- հայտարարել է Ջամալյանը:
Մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե պատերազմը կարող է վերսկսվել, եթե Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի` հոգեբանը նշել է, որ ռազմական հայտարարությունների նպատակը Հայաստանի բնակչության շրջանում խառնաշփոթ մտցնելն է, «ինչն իշխանություններին կստիպի զիջումների գնալ բանակցային գործընթացում»:
Նման հայտարարությամբ, հոգեբանի կարծիքով, դժվար է վախեցնել Սերժ Սարգսյանին: «Ալիևի հայտարարություններն ուղղված են հայ հասարակությանը վախեցնելուն»,- նշել է Ջամալյանը:
«Մենք պետք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կորոշի հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Ջամալյանը` նշելով, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի պատրաստվում է դրան:
Բացի այդ, նա նշել է, որ վաղուց են անցել այն ժամանակները, երբ պատերազմը սկսվում էր հայտարարելով: «Եթե կողմերից մեկն իսկապես որոշում է պատերազմել, նախապես չի հայտարարում»:
Չի կարելի թերագնահատել հակառակորդին, կարծում է Ջամալյանը` միաժամանակ հնչեցնելով բազմաթիվ փորձագետների կարծիքն այն մասին, որ «Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment