Tert.am. 23-11-2009- Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ հերթական սպառնալիքները:
«Ենթադրել, թե բանակցություններից հետո կսկսվի պատերազմ, նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը: Առաջին հերթին, Ալիևը հասկանում է, որ Մյունխենի բանակցությունները հազիվ թե առաջխաղացումների հանգեցնեն: Ինչպե՞ս կարելի է առաջխաղացումներ ակնակալել, եթե բանակցություններն ընթացել են հրադարարից ի վեր 15 տարվա ընթացքում: Ինչու՞ պետք է մեկ օրում առաջխաղացումներ լինեն»,- նշել է Մարկեդոնովը:
«Երկրորդը՝ նա (նկատի ունի Իլհամ Ալիևին) ամեն դեպքում ժամանեց բանակցությունների: Եթե չցանկանար բանակցել, ապա հենց հիմա կսկսեր պատերազմը: Բացի այդ, պետք է լավ հասկանալ, որ ռազմական գործողությունները լուրջ խնդիրներ կստեղծեն Ադրբեջանի համար ոչ միայն զուտ ռազմական առումով, այլև տեղեկատվական և միջազգային»,- եզրափակել է Սերգեյ Մարկեդոնովը:Monday, November 23, 2009
Ռազմական գործողությունները Ադրբեջանին ոչ միայն ռազմական խնդիրներ են խոստանում. վերլուծաբան
Tert.am. 23-11-2009- Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ հերթական սպառնալիքները:
«Ենթադրել, թե բանակցություններից հետո կսկսվի պատերազմ, նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը: Առաջին հերթին, Ալիևը հասկանում է, որ Մյունխենի բանակցությունները հազիվ թե առաջխաղացումների հանգեցնեն: Ինչպե՞ս կարելի է առաջխաղացումներ ակնակալել, եթե բանակցություններն ընթացել են հրադարարից ի վեր 15 տարվա ընթացքում: Ինչու՞ պետք է մեկ օրում առաջխաղացումներ լինեն»,- նշել է Մարկեդոնովը:
«Երկրորդը՝ նա (նկատի ունի Իլհամ Ալիևին) ամեն դեպքում ժամանեց բանակցությունների: Եթե չցանկանար բանակցել, ապա հենց հիմա կսկսեր պատերազմը: Բացի այդ, պետք է լավ հասկանալ, որ ռազմական գործողությունները լուրջ խնդիրներ կստեղծեն Ադրբեջանի համար ոչ միայն զուտ ռազմական առումով, այլև տեղեկատվական և միջազգային»,- եզրափակել է Սերգեյ Մարկեդոնովը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment