Report.am. 30-11-2009- Մեր երկրում գրանցված կրոնական կազմակերպությունները 66-ն են, իսկ չգրանցվածներինն անցնում է հարյուրի սահմանը: Նրանք ընդլայնել են իրենց գործունեության ոլորտները, տարածվել, արմատավորվել են հասարակության բոլոր շերտերում` որևէ վերահսկողության գրեթե չենթարկվելով:
«Սիրելինե’ր, մի հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցե'ք հոգիները, թե արդյոք Աստծու՞ց են , որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում». Տիրոջ խոսքի հետևորդներն այսօր շատ չեն: «Դու կարող ես Աստվածաշունչ չկարդալ, եկեղեցի չգնալ, բայց քո կյանքն ապրես քո ինտելեկտի, գաղափարների և, ի վերջո, խղճին համահունչ»,- այս միտքն արտահայտեց ծանոթներիցս մեկը հերթական խոսակցության ընթացքում, որ ես անընդմեջ փորձում էի ծավալել՝ հասկանալու համար՝ պե՞տք է արդյոք պայքարել աղանդավորների դեմ: Կարծիքների ու արտահայտած մտքերի մեծ մասը հիմնականում խիստ հուզական են և զգացմունքային: Կրոնագետ Հակոբ Զորոյանը նշում է, որ աղանդները վտանգավոր են հատկապես երիտասարդների համար, որոնց հետաքրքրող հարցերի պատասխանն առաջին հայացքից, կարծես թե դրված է աղանդների գաղափարախոսական հիմքում` մարդու ճակատագրի, աշխարհի վերջի կամ վախճանաբանության, այս կյանքում մարդու տեղի ու դերի հարցը: «Թող ինձ ներեն մեր հոգևորականները, բայց շատ հարցերում եկեղեցին թերանում է: Այն, ինչը դու չես անում, քո փոխարեն ուրիշն է անում: Պետք է վերլուծել այնպիսի հարցեր, որ այսօրվա մարդուն շատ է հետքրքրում: Աղանդավորները հանգիստ տոնով, մաքուր հայերենով, իհարկե՝ կեղծ մտքերով, բայց փորձում են բացատրել իրենց համոզմունքները»,- նշում է կրոնագետը:
«Ցանկացած գաղափարախոսություն գնահատվում է հազարամյակներով, իսկ մենք ունենք 1700 տարիների անցած ճանապարհ: Ով ասի՝ եկեղեցին պասսիվ է, ես իրեն պետք է ասեմ` իսկ դու ինչո՞վ ես ինձ աջակցում»,- ասում է Արարատի մարզի Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա տեր Մխիթար Ալոյանը:
Աղանդը նոր երևույթ չէ: Ստեղծվել է կրոնի ստեղծմանը զուգահեռ։ Դրանց հիմնական նշանակությունը` մարդկանց շեղելն է կրոնական, գաղափարական ճիշտ ուսմունքից: Ներթափանցելով հիմնականում օտար երկրներից, աղանդները նաև որոշակի «առաքելություն» ունեն` միատարր ժողովուրդների մեջ պառակտում սերմանել, աղավաղել ազգային միասնական մտածողությունն ու նկարագիրը: Այս ձևակերպումները տալիս է աշխարհիկ կյանքը, իսկ եկեղեցին ասում է` աղանդավորներն այն մարդիկ են, ովքեր բուն ուսմունքը և վարդապետությունն ուսումնասիրում և ներկայացնում են յուրովի` իրենց հասկացողությամբ:
Աղանդների դեմ պայքարել, անշուշտ, պետք է, որովհետև դրանք խորթ են, «մեր արյունից, ազգից ու մեր ժողովրդից չեն», համոզված է տեր Մխիթարը: «Պայքարը պետք է լինի միայն գաղափարախոսկան դիրքերից, հարգալից, բացատրողական մակարդակով, որում մենք թերանում ենք: Պետք է կարողանանք մոլորյալին ետ բերել, այլ ոչ թե անունը դնենք «աղանդավոր» և արհամարհենք»,- կարծում է կրոնագետ Զորոյանը:
Պետության և կրոնական կազմակերպությունների միջև հարաբերությունների կարգավորման պարտականությունը ստանձնած կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի պետական վարչության պետ Վարդան Ասցատրյանը նույնպես կարծում է, որ աղանդավորների դեմ պայքարն անհրաժեշտ է, իսկ այն պետք է իրականացնի հասարակությունը: Այս պարագայում ճիշտ չէ խոսել եկեղեցուն հասցվող վնասի մասին, քանի որ բոլոր կառույցների համար գործունեության շրջանակը մեկն է` ժողովուրդը, ուրեմն պետք է տեսնենք` որտեղ են ոտնահարվում նրանց շահերը։ Միանալով մի շարք միջազգային կառույցների, ստորագրելով Մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար ազատություններին վերաբերող, եվրոպական կառույցներին առնչվող այլ փաստաթղթեր, որոնք պահանջում են խղճի ազատություն` կարելի է ասել, մենք մեզ թակարդը գցեցինք. «Եթե գործող օրենքը ժամանակին արգելում էր չգրանցված կազմակերպությունների գործունեությունը, ապա այսօր Սահմանադրությամբ և մի շարք փաստաթղթերի հիման վրա չգրանցված կազմակերպություններն իրավունք ունեն գործելու, ինչպես ամեն անհատ»,- ներկայացնում է Ասցտրյանը և առաջարկում է ազգային շահերից ելնելով, բայց և միջազգային նորմերին համապատասխան` կարգավորել մի շարք հարցեր, այդ թվում` կրոնական կազմակերպություների վարքի դրսևորման, որոնք հասարակության մեջ դժգոհություն, հակադրություն, երբեմն նաև բախում են առաջացնում: «Պետք է ունենալ կրոնական կազմակերպությունների տարբեր կարգավիճակներ, որը կլինի հիմնավոր և կսահմանի, թե որ կարգավիճակն ինչ է նշանակում և ինչով է պայմանավորված: Այսինքն, ազատությունը (գործելու) տալիս ենք, սակայն որոշակի վերապահումներով: Պետք է ուսումնասիրություն կատարել, եթե նրանք օրինակելի վարք ունեն, ազգի, պետության համար շահեկան հարցեր են լուծում, օգտակար գործունեություն են իարկանացնում, ապա պետք է թույլատրել նրանց գործունեությունը: Իսկ այն դեպքում, երբ ոտնահարվում են այլոց իրավունքները, պետք է կանխող մեխանիզմներ ստեղծել»,- նշում է Ասցտրյանը:
Տեր Մխիթար քահանա Ալոյանը, սակայն, այս խնդրի շուրջ այլ տեսակետ ունի, քանի որ կարծում է, որ տարբերակել աղանդները` կնշանակի ««мягкий знак» դնել մեկի գործունեության վրա»:
Կրոնական կազմակերպություններից շատերը նշում են, որ միանում են Մայր եկեղեցուն, իսկ իրականում հետագա գործողություններով այնքան էլ չեն համապատասխանում «որդիական» վերաբերմունքին: «Բոլոր այն եկեղեցիները, ովքեր ասում են` մենք միացել ենք Հայ Առաքելական եկեղեցուն, բայց անջատ են գործում, խաբեությամբ են զբաղվում, շարունակում են իրենց հոգեորսությունը»,- նշում է քահանան և հիշեցնում. «Զգու'յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են»: «Գայլերին» ճանաչելու համար հասարակ մահկանացուներին քահանան խորհուրդ է տալիս ընդունել եկեղեցու լուսավորչական դերը։
Ամեն մեկն ինքն է ընտրում՝ ինչին կամ ում հավատալ, և պարտադրել կրոնական այս կամ այն ուսմունքը կամ դավանանքը, իհարկե, անթույլատրելի է։ Լավ է, որ Հայ առաքելական եկեղեցու կողմից պարտադրանք չկա, ու վատ, որ այդ պարտադրանքը, թող և սքողված քաղաքավարի վարվելակերպի տակ, առկա է աղանդներից շատերի մոտ ու հետապնդում է մարդկանց որտեղ էլ լինեն նրանք՝ փողոցում, աշխատավայրում, թե տանը։ Եվ աղանդների այդ ամենուրեքությունն էլ ստեղծում է տպավորություն (ճիշտ, թե սխալ)՝ Հայ եկեղեցու պասսիվության մասին։
ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆMonday, November 30, 2009
ԽՂՃԻ ԱԶԱՏՈւԹՅՈւՆ. Ո՞ւՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՆ

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment