Tert.am. 30-11-2009- Ամերիկյան New York Times պարբերականը «Թուրքիան փոխում է դիվանագիտության ուղեգիծը» հոդվածում անդրադարձել է տարածաշրջանին՝ ուշադրությունը սևեռելով մասնավորապես Թուրքիայի քաղաքականության վրա։
Հոդվածի հեղինակն է բրիտանական հետախուզության նախկին գործակալ Էլեստեյր Քրուքը, ով նշում է, որ Թուրքիան վերջին շրջանում իր դեմքը թեքում է դեպի հարևան երկրները, որոնց հետ Օսմանյան կայսրության օրոք սերտ կապեր է ունեցել։
Այս փոփոխության պատճառներից է երկրում աճող դժգոհությունը ԱՄՆ–ի և եվրոպական երկրների՝ Գազայի հատվածում և Իրանի հանդեպ քաղաքականության նկատմամբ, գրում է հոդվածագիրը։ Բացի այդ, նշում է Քրուքը, այս ամենը պայմանավորված է նաև «իսլամական վերածննդով», որն այժմ նկատվում է Թուրքիայում։
Ըստ հոդվածի հեղինակի՝ եթե Թուրքիան շարունակի նույն ուղով ընթանալ, այս ամենը կարող է լուրջ ռազմավարական նշանակություն ունենալ տարածաշրջանի համար, քանի որ Թուրքիան կարող է հակակշիռ դառնալ Իրանին, որը հետզետե թափ է հավաքում։
«Վերջին ամիսների ընթացքում Թուրքիան մի շարք պայմանագրեր է կնքել Իրաքի, Իրանի և Սիրիայի հետ... Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրումը վկայում է այն մասին, թե որքան լուրջ է Անկարան ընկալում իր կողմից հռչակած «զրոյական խնդիրներ» հարևանների հետ քաղաքականությունը», – գրում է Քրուքը։
Բնական է, որ այս բոլոր քայլերն ունեն տնտեսական հիմք։ Թուրքիան ցանկանում է «Նաբուկո» գազատարի շահագործմամբ կարևորել իր դերը որպես էներգետիկ առումով առանցքային տարանցիկ երկիր։
Տարածաշրջանի քաղաքական խաղորդները, կարծում է հոդվածագիրը, չեն կարող չնկատել, որ Մերձավոր Արևելքում դերերի վերաբաշխում է կատարվում, և ԱՄՆ-ի վաղեմի բարեկամներից ու գործընկերներից՝ Սաուդյան Արաբիայից ու Եգիպտոսից, տեղաշարժ է իրականացվում դեպի հյուսիս։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց շնորհավորել Մահմուդ Ահմադինեժադին և, կարծես, չի ցանակնում «նկատել» Իրանի միջուկային ծրագրերը։ Ի տարբերություն արևմտյան երկրների առաջնորդների, նրան չի անհանգստացնում Իրանի քաղաքականությունը։
Քրուքը նշում է, որ նոր իրականությունը անհրաժեշտ է գիտակցել։
ԱՄՆ–ը և Եվրոպան պետք է ավելի արագ լուծեն Մերձավոր Արևելքում խնդիրը և հարմարվեն իրավիճակին։ Արևմուտքի համար կարևորագույն մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը, Իսրայելի անվտանգության հարցը, ապագա էներգետիկ մատակարարումները, չեն կարող իրենց լուծումը ստանալ, եթե անտեսվում է տվյալ տարածաշրջանի նոր իրականությունը։Monday, November 30, 2009
Արևմուտքը չպետք է անտեսի Թուրքիայի նոր քաղաքականությունը. NY Times
Tert.am. 30-11-2009- Ամերիկյան New York Times պարբերականը «Թուրքիան փոխում է դիվանագիտության ուղեգիծը» հոդվածում անդրադարձել է տարածաշրջանին՝ ուշադրությունը սևեռելով մասնավորապես Թուրքիայի քաղաքականության վրա։
Հոդվածի հեղինակն է բրիտանական հետախուզության նախկին գործակալ Էլեստեյր Քրուքը, ով նշում է, որ Թուրքիան վերջին շրջանում իր դեմքը թեքում է դեպի հարևան երկրները, որոնց հետ Օսմանյան կայսրության օրոք սերտ կապեր է ունեցել։
Այս փոփոխության պատճառներից է երկրում աճող դժգոհությունը ԱՄՆ–ի և եվրոպական երկրների՝ Գազայի հատվածում և Իրանի հանդեպ քաղաքականության նկատմամբ, գրում է հոդվածագիրը։ Բացի այդ, նշում է Քրուքը, այս ամենը պայմանավորված է նաև «իսլամական վերածննդով», որն այժմ նկատվում է Թուրքիայում։
Ըստ հոդվածի հեղինակի՝ եթե Թուրքիան շարունակի նույն ուղով ընթանալ, այս ամենը կարող է լուրջ ռազմավարական նշանակություն ունենալ տարածաշրջանի համար, քանի որ Թուրքիան կարող է հակակշիռ դառնալ Իրանին, որը հետզետե թափ է հավաքում։
«Վերջին ամիսների ընթացքում Թուրքիան մի շարք պայմանագրեր է կնքել Իրաքի, Իրանի և Սիրիայի հետ... Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրումը վկայում է այն մասին, թե որքան լուրջ է Անկարան ընկալում իր կողմից հռչակած «զրոյական խնդիրներ» հարևանների հետ քաղաքականությունը», – գրում է Քրուքը։
Բնական է, որ այս բոլոր քայլերն ունեն տնտեսական հիմք։ Թուրքիան ցանկանում է «Նաբուկո» գազատարի շահագործմամբ կարևորել իր դերը որպես էներգետիկ առումով առանցքային տարանցիկ երկիր։
Տարածաշրջանի քաղաքական խաղորդները, կարծում է հոդվածագիրը, չեն կարող չնկատել, որ Մերձավոր Արևելքում դերերի վերաբաշխում է կատարվում, և ԱՄՆ-ի վաղեմի բարեկամներից ու գործընկերներից՝ Սաուդյան Արաբիայից ու Եգիպտոսից, տեղաշարժ է իրականացվում դեպի հյուսիս։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց շնորհավորել Մահմուդ Ահմադինեժադին և, կարծես, չի ցանակնում «նկատել» Իրանի միջուկային ծրագրերը։ Ի տարբերություն արևմտյան երկրների առաջնորդների, նրան չի անհանգստացնում Իրանի քաղաքականությունը։
Քրուքը նշում է, որ նոր իրականությունը անհրաժեշտ է գիտակցել։
ԱՄՆ–ը և Եվրոպան պետք է ավելի արագ լուծեն Մերձավոր Արևելքում խնդիրը և հարմարվեն իրավիճակին։ Արևմուտքի համար կարևորագույն մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը, Իսրայելի անվտանգության հարցը, ապագա էներգետիկ մատակարարումները, չեն կարող իրենց լուծումը ստանալ, եթե անտեսվում է տվյալ տարածաշրջանի նոր իրականությունը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment