Monday, November 9, 2009

Հայ–թուրքական մշակութային համագործակցությունը չի կարող մաշտոնական բնույթ կրել. նախարար

Tert.am 09.11.2009- Քանի դեռ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, մշակույթային ոլորտում պաշտոնական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքերով` բոլոր հնարավոր համատեղ նախագծերը հասարակական բնույթ են կրում: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին Կարսում հայ և թուրք պատմաբանների և հնագետների հնարավոր հանդիպման մասին: Համաձայն այս տեղեկատվության` գիտնականները պետք է քննարկեին Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի` Անիի ավերակների վերականգմանը վերաբերող հարցեր: «Այս տեղեկատվությունը կարող է համապատասխանել իրականությանը: Հայ հնագետները կարող են մասնակցել նման նախագծերին»,- ասել է նախարարը` պատասխանելով Tert.am-ի` այս տեղեկությունների հավաստիության մասին հարցին: Պողոսյանը նաև հաղորդել է, որ երկու տարվա ընթացքում (2008-2009) Հայաստանի և Թուրքիայի միջև անցկացվել են 16-17 մշակութային նախագծերին վերաբերող քննարկումներ:

No comments: